Последние новости

CRRC-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱ՞Կ

Սոցիոլոգիական հարցումներ վերջին ժամանակներս հազվադեպ են անցկացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում։ Նախորդ տարիներին հասարակական կարծիքի ուսումնասիրություններ անցկացվում էին կանոնավորապես. այլ հարց է, որ բուն հասարակությունը առանձնապես չէր վստահում արդյունքներին, համարելով, որ հեղինակները վարձված են, իսկ արդյունքները՝ պատվիրված։ Ուստի առավելևս հետաքրքիր են սոցհարցման արդյունքները, որոնք ընդ որում անցկացվել են Արցախի հարցով, այն էլ ներկա պայմաններում, երբ կարգավորման գործընթացը բազմաթիվ հարցեր ու բավականաչափ տագնապ է ծնում հայ հասարակության մեջ։

Խոսքը Հայաստանում CRRC-ի՝  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված հետազոտության մասին է, որի արդյունքները հրապարակվել են օրերս: Քանի որ մեր ժամանակներում նման հարցումների նկատմամբ վերաբերմունքը մեծապես  պայմանավորված է նրանով, թե ով է դրանք անցկացնում, մի քանի խոսք ասենք նշյալ կենտրոնի մասին, մանավանդ որ այն առանձնապես հայտնի չէ լայն հանրությանը։

CRRC-ը, ըստ կազմակերպության պաշտոնական կայքի, հետազոտական, ռեսուրսային և դասընթացային կենտրոնների ցանց է, որը հիմնադրվել է 2003 թվականին Հարավային Կովկասի երեք ճանաչված երկրների մայրաքաղաքներում՝ հասարակագիտական հետազոտությունները տարածաշրջանում հզորացնելու և հանրային քաղաքականությունը վերլուծելու նպատակով: Ցանցը ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ։ Ըստ էության, այսքանը միանգամայն բավարար է սոցհարցման արդյունքների և նպատակների ճիշտ ընկալման համար. սա ասում եմ առանց որևէ հետին մտքի։ Համենայն դեպս հիշեցնեմ, որ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը «Ավրորա»մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից մեկն է։

Անցնենք բուն հարցմանը։ Հարցվողներին տրված հարցերը վերաբերում էին Արցախի իրենց համար ընդունելի կարգավիճակին։ Այսպես, 70%-ը ոչ երկիմաստորեն կողմ են արտահայտվել Արցախը Հայաստանի մաս հռչակելուն, 9%-ը՝ դեմ, 16%-ը՝ կողմ, բայց «որոշակի պայմաններով»։ 52%-ը միանշանակ կողմ է Արցախի անկախ կարգավիճակին։ 21%-ը աջակցում է գաղափարին, բայց «որոշակի պայմաններով», 23%-ը դեմ է։ Հարցվողների 95%-ը կտրականապես դեմ է Արցախը որպես Ադրբեջանի մաս դիտարկելուն, նույնիսկ ինքնավարության բարձր աստիճանով: Որոշակի պայմաններով դա պատրաստ է ընդունել հարցվողների 1%-ը։

Տոկոսային հարաբերակցությամբ գրեթե նույն տեսքն ունի պատասխանն այն հարցին, թե «կո՞ղմ եք արդյոք Արցախն առանց որևէ ինքնավարության կարգավիճակի Ադրբեջանի կազմում ընդգրկելուն»։ 95%-ը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Վերջապես, հարցվողների միայն 30%-ն է համարում, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է։ Հարցվողների 13%-ը շատ հավանական է համարում, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, 23%-ի կարծիքով դա քիչ հավանական է, իսկ 21%-ն ընդհանրապես նման հավանականություն չի տեսնում: Հարցվողների 13%-ը ասել է, որ չգիտի։

Պատասխանների մնացած տոկոսներն այնքան չնչին են, որ դժվար թե արժե հիշատակել։

Ըստ էության, ոչ մի անսպասելի բան այդ արդյունքների մեջ չկա. դրանք կրկին ցույց տվեցին, որ հայ հասարակությունը հաստատակամ ու անսասան պատրաստ է պաշտպանել Արցախյան ազգային-ազատագրական շարժման նվաճումները և իր ճնշող մեծամասնությամբ (առնվազն 95%) հանդես է գալիս Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի օգտին։ Եվ ոչ մի կասկած չկա, որ այդ թվերը միանգամայն համարժեքորեն արտացոլում են հայ հասարակության մեջ տիրող տրամադրություններն ու դիրքորոշումները։

Այս հետազոտության նկատմամբ մեր ուշադրությունը գրաված հետաքրքիր հանգամանք դարձավ հարցերից մեկը։ Այն է՝ համաձա՞յն են արդյոք հարցվողները, որ Արցախը դառնա հատուկ վարչական միավոր, որը համատեղ կկառավարեն Հայաստանն ու Ադրբեջանը: Նման հարցադրում և առավելևս կարգավորման նման տարբերակ գործընթացի պատմության մեջ, որքան հիշում եմ, չի եղել։ Եվ այն փաստը, որ ամերիկյան փողերով ֆինանսավորվող կազմակերպությունը նման տարբերակ է առաջադրում, պետք է դիտարկել որպես յուրօրինակ ակնարկ, որ այդ մոտեցումն առնվազն առկա է տարածաշրջանում իր շահերն ունեցող որոշակի շրջանակների ընկալումներում ու ծրագրերում։

Իսկապես, ի՞նչ կարող է նշանակել «Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ կառավարվող վարչական միավորը»։ Առաջին հայացքից, կարգավորման ավելի անհեթեթ տարբերակ, հաշվի առնելով երկու պետությունների միջև ոչ թե պարզապես ծայրաստիճան լարված, այլ երկարամյա թշնամական հարաբերությունները, դժվար է պատկերացնել։ Ոչ պակաս դժվար է պատկերացնել կառավարման այն մեխանիզմները, որոնք պետք է մշակվեն կարգավորման նման տարբերակի համար։ Եվ գլխավոր հարցը. այդ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը մասնակցի «հատուկ վարչական տարածքի» կառավարմանը, ինչպես ենթադրաբար անվանում են հարցման հեղինակները Արցախի Հանրապետությունը, որը հաղթել է անհավասար դաժան պատերազմում և գրեթե 29 տարի շարունակ ապրում ու հաջողությամբ զարգանում է որպես անկախ պետություն:

Իրականում տվյալ հարցն արժանի է փորձագիտական լուրջ վերլուծության, քանի որ պարզ է, որ դա ամենևին էլ պատահական չեն «խցկել» հարցման մյուս սովորական կետերի մեջ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ սքողված նպատակը հենց հող շոշափելն է այդ առնչությամբ։ Իսկ առայժմ նշենք գլխավորը. կարգավորման նման «տարբերակը», ամենայն հավանականությամբ, անխուսափելիորեն ենթադրում է ադրբեջանցիների վերադարձ և երկու «համայնքների» խաղաղ «գոյակցում». այն, ինչի մասին շատ է խոսվում վերջին շրջանում։

Այդ կապակցությամբ հարց է ծագում. ինչո՞ւ է նման հետազոտություն անցկացվում միայն Հայաստանում։ Ինչո՞ւ դա չի անցկացվել Ադրբեջանում։ Եվ առավելևս՝ Արցախում, որի ժողովրդին, ելնելով հարցադրումից, առաջարկում են ապրել հարևան երկրների համատեղ կառավարման ներքո։ Թե՞ դա նույնպես պետք է դիտարկել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» համատեքստում, ինչը միջնորդների ընկալմամբ նշանակում է բացառապես հայ ժողովրդի «նախապատրաստում»։

Հնարավոր է, իհարկե, որ համանման հարցումներ տվյալ կազմակերպության կողմից դեռևս կանցկացվեն Արցախում և Ադրբեջանում։ Բայց Հայաստանում հարցվողներն ամեն դեպքում շատ համոզիչ պատասխան տվեցին հեղինակների և նրանց անդրօվկիանոսյան հովանավորների բոլոր մտավարժանքներին՝ ապացուցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար արհեստական ու դատապարտված են կարգավորման այլ տարբերակները, բացի Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակից. հաջորդ բոլոր տարբերակները դիտարկվում են միայն դրա՝ առանցքայինի շրջանակներում։

Ահա ուրեմն, հարցվողների 92%-ը դեմ Է արտահայտվել, որ Արցախը դառնա Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ կառավարվող հատուկ վարչական միավոր, 4%-ը պատրաստ է ընդունել դա, բայց «որոշակի պայմաններով»: Հարցվողների 1%-ը միանշանակ կողմ է դրան, 1%-ը անտարբեր է, իսկ 3%-ը պատասխանել է «չգիտեմ»։ Հաշվի առնելով հարցադրման անսպասելիությունը, ինչպես նաև «գաղափարի» իրականացման մեխանիզմների մասին բավական մշուշոտ պատկերացումները, եթե չասենք՝ դրանց լիակատար բացակայությունը, արդյունքը համոզիչ է և միանշանակ ։

92%-ը, կարծում ենք, իսպառ զրկում է կարգավորման այս «տարբերակը» որևէ հեռանկարից։ Եթե հեղինակները ձգտում էին շոշափել հայ հասարակության տրամադրությունները, նրանք իրենց նպատակին հասան։ Եվ պետք է հասկանան, որ Արցախի կառավարման հարցում այս կամ այն կերպով Ադրբեջանի մասնակցության տարբերակների հետագա արծարծումն ու առաջարկումը անընդունելի է, անհնար և գործնականում անիրագործելի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Г-Н САГЯН, ПРОБЕЛ В БОРЬБЕ С АНТИАРМЯНСКОЙ ПРОПАГАНДОЙ НАЧАЛСЯ С ПРИХОДОМ К ВЛАСТИ ВАШЕГО ВАРЧАПЕТА
      2023-12-02 10:33
      1001

      Президент Академии наук Армении Ашот Сагян на днях сообщил радостную весть: создан «научно-аналитический фонд «Гегард» для борьбы с антиармянской пропагандой в регионе», председателем попечительского совета которого он и назначен. По словам главы НАН, «фонд должен противопоставить научные факты политике искажения истории региона и антиармянской пропаганде». Кроме того, г-н Сагян поделился удивительным наблюдением: оказывается, «со стороны Армении в течение 30 лет не проводилось равноценной работы по противодействию дезинформации, которую распространял Азербайджан, и этот пробел нужно восполнить».

    • ВЫЖИВЕТ ЛИ «КОВЕРУ ПАРТЕЗ»? РЕАЛЬНАЯ УГРОЗА 16-ВЕКОВОМУ ПРИСУТСТВИЮ АРМЯН НА СВЯТОЙ ЗЕМЛЕ ЕРЕВАН НЕ ИНТЕРЕСУЕТ
      2023-11-29 10:13
      3800

      Ровно месяц продолжается противостояние армянской общины Иерусалима попыткам силового захвата земельного участка «Коверу партез». После того, как в конце октября сделка по сдаче в аренду этой территории была аннулирована патриархатом, из Израиля почти ежедневно поступают тревожные новости, свидетельствующие о том, что многовековое армянское присутствие в Старом городе находится под реальной угрозой.

    • ДОКЕРТИ "НАЗВАЛ ВЕЩИ СВОИМИ ИМЕНАМИ" – АРАБАТ МОЖЕТ БЫТЬ ДОВОЛЕН
      2023-11-24 10:51
      4816

      13 ноября в Лондоне состоялось официальное открытие нового посольства Армении в Великобритании. Присутствовавший на церемонии Арарат Мирзоян помпезно назвал новое посольство «маяком дружбы и сотрудничества между нашими народами». И добавил, что «расположение посольства РА в этом здании в самом центре Лондона демонстрирует нашу готовность углубить и придать новый импульс армяно-британским отношениям на благо наших двух народов".

    • БАНКЕТ С ЕВРОПЕЙЦАМИ, или ПРИОРИТЕТЫ АНАИТ МАНАСЯН
      2023-11-20 10:02
      1680

      В субботу, 18 ноября, на площади Республики в Ереване прошла акция протеста, организованная РПА и рядом других партий. Столь продуманной, адресной и целенаправленной акции в столице не было давно, более того, об оппозиции с некоторых пор можно говорить разве что с приставкой "так называемая", ибо ее представители в парламенте вполне мирно соседствуют и даже в каком-то смысле сотрудничают с властями, а единственным проявлением их оппозиционности стали изредка звучащие "острые" вопросы и заявления.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ