Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքների մասին որոշումը կհրապարակվի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 7-ին, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։
«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը, ժամը դեռ հստակ չի»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։
Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։
Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.