ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԼՈՒՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ
Հուլիսի 7-ին Առաջին լրատվական կայքում (1in.am) հրապարակվել է «Որ բանկն է ֆինանսավորում Եսայան եղբայրներին. Կկայանա՞ Եսայան եղբայրներ-«Բիլայն» գործարքը, թե՞ ոչ» նյութը, որում հերթական անգամ շրջանառվում է այն լուրը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապված է Արդշինբանկի հետ:
Ստիպված ենք ևս մեկ անգամ հրապարակավ հերքել այս տեղեկատվությունը և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ նրա հետ փոխկապակցված որևէ անձ կապված չեն Արդշինբանկի հետ, չեն տիրապետում և երբեք չեն տիրապետել նրա բաժնետոմսերին: Այս տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է տրամադրել ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայից համապատասխան տեղեկանք Բանկի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից հաստատված Բանկի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները բաց և հրապարակված տեղեկատվություն են, որը հասանելի է նաև Բանկի պաշտոնական կայքէջում:
Ինչ վերաբերում է նրան, թե Արդշինբանկը կզբաղվի՞ հոդվածում նշված գործարքը սպասարկելով, ապա պետք է նշել, որ Հայաստանի առաջին 100 խոշոր հարկ վճարողների մեծամասնությունն Արդշինբանկի հաճախորդ է ու նման ընկերություններին տրված բանկի վարկերի ընդհանուր ծավալը անցնում է 340 մլրդ դրամը: Բանկն ինքը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 41-րդ տեղը, իսկ Հայաստանի բնակչության շրջանակում ունի շուրջ 300 հազ հաճախորդ: Բնական է, որ Արդշինբանկը, տասնյակ տարիներ հանդիսանալով երկրի զարգացման ու ֆինանսավորման կարևոր շարժիչներից մեկը, մշտապես իր հաճախորդների կողքին է, երկրում իրականացվող խոշոր և մասշտաբային բիզնես ծրագրերի ֆինանսավորող է: Բանկը ֆինանսավորում է բոլոր այն նախագծերը, որոնք վերլուծության արդյունքում համարում է արդյունավետ՝ ներդրումների տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: 2020 թվականի հունվարի 21-ի, կապիտալի միջազգային շուկաներում RegS/144A ֆորմատներով, Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած եվրոպարտատոմսերի թվով երրորդ թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker հեղինակավոր ամսագրի կողմից: Արդշինբանկի իրականացրած գործարքն աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ այժմ չի եղել որևէ մասնավոր կառույց, որն այդ ծավալի միջոցներ ներգրավի ու մի գործարքով նման ծավալի օտարերկրյա ներդրումային հոսք ապահովի երկիր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).