Veon Armenia–ն գնում է հայկական շուկայից, Beeline–ը կվաճառեն Team–ին
Հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- գրել է նա։
«TEAM.Telecom Armenia» ընկերության մասին
Մի քանի ամիս առաջ ստեղծված «Team» ՓԲԸ հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշ TEAM.Telecom Armenia) հիմնադիրներն են Հայկ և Ալեքսանդր Եսայանյան եղբայրները (Ucom- ի հիմնադիրներն ու երկարաժամկետ ղեկավարները): Նոր ընկերությունը գրանցվել է 2020 թվականի ապրիլի 20-ին «Օլնեթ» անվան տակ, այնուհետև այն վերանվանվել է «TEAM» ԲԲԸ և ՀԾԿՀ-ից ստացել հեռահաղորդակցական գործունեության լիցենզիա:
Ucom-n անցյալ տարվա վերջից բանակցություններ է վարել Հայաստանում «VEON Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline ) գնելու հնարավորության շուրջ: Ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել կարգավորիչին 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց ավելի ուշ, Եսայանի և Ucom- ի մյուս բաժնետերերի միջև եղած տարաձայնությունների պատճառով, բոլոր բանակցությունները դադարեցվել են:
Ապրիլի 9–ին Եսայանն ու Ucom–ի ողջ ղեկավարությունը որոշեցին դադարեցնել իրենց աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության ավելի քան 800 աշխատակից ներկայացրեց աշխատանքից ազատման դիմում։ Ընկերության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։
Ապրիլի 20–ին Եսայանը, ով իր եղբոր հետ տնօրինում է Ucom–ի բաժնետոմսերի մոտ 6%–ը, հայտարարեց, որ վերջնականապես հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ չընդունվեց հիմնական բաժնետերերի մասնաբաժինը (բաժնետոմսերի 94,01%) մոտ 34մլրդ դրամով գնելու առաջարկը, իսկ Տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնումը հաստատեց Հայկ Խաչատրյանին։
«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության մասին
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։
Նովոստի-Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.