Մինսկի խումբը կոչ է անում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի լուրջ խախտում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Հաղորդվում է, որ տարբեր տրամաչափի հրետանային զենքեր են օգտագործվել երկու ուժերի կողմից:
Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ափսոսանք են հայտնում կորսված կյանքերի համար և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը միջադեպի սկզբից ի վեր ուղիղ կապի մեջ են եղել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:
Ասվում է, որ կողմերը միմյանց մեղադրում են կռիվը նախաձեռնելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հետագա էսկալացիան, օգտագործելով ներառյալ կողմերի միջև գոյություն ունեցող հաղորդակցության ուղիղ կապը։
Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում վերսկսել հնարավորինս արագ բանակցային գործընթացները և շեշտում ԵԱՀԿ մոնիտորներին տարածաշրջան վերադառնալու կարևորությունը՝ հնարավորինս շուտ, երբ թույլ կտան հանգամանքները, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:26
Затраты на лечение травм, полученных в результате падения, будут возмещены в рамках госзаказа. Об этом в соцсетях написала министр здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-02-22 09:21
Член Комитета «Ай Дата» Иерусалима Сероб Саакян в беседе с Alpha News коснулся вопроса армянских земельных владений в Иерусалиме.
-
2025-02-22 09:18
Эдгару Казаряну предъявили обвинение по статье, которая предусматривает лишение свободы до 5 лет.
-
2025-02-22 09:15
Процессы в Украине протекают в той же логике, что и в Армении, разве, что там война ведется немного по-другому, но логика политики та же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении–NEWS.am заявил координатор национального гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.