ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ, որում ասվում է, որ 2020 թվականի հուլիսի 12-13-ին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հաղորդել են իրենց սահմանում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին՝ ներառյալ զենքի գործածություն, ինչը, ցավալիորեն, հանգեցրել է կյանքերի կորստի:
«ԵՄ-ն երկու կողմերին հորդորում է դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից և ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հետագա սրացումը կանխելու համար: Այս համատեքստում երկու կողմերը պետք է օգտագործեն իրենց ուղիղ կապի մեխանիզմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ձևավորված, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը: Հրադադարի այս լուրջ խախտումն ընդգծում է տեղում ԵԱՀԿ մոնիտորինգի վերսկսման հրատապությունը, հենց որ պայմանները թույլ տան:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, էներգիան և ռեսուրսներն ուղղել կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարին, իմաստալից կերպով վերստին ներգրավվել առարկայական բանակցություններում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և խաղաղության պատրաստել իրենց բնակչությանը»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.