Последние новости

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ. ԻՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ ԵՐԵՎԱՆԸ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները կրկին, արդեն որերորդ անգամ միանգամայն միանշանակորեն առաջ մղեցին վաղուց հասունացած հարցը. ի՞նչ է անում Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ամենացուցանշականն այն է, որ իրենք՝ թուրքերը, նույնքան վաղուց և միանշանակորեն պատասխանել են այդ հարցին.անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։ Ուստի շատ ավելի արդիական է դառնում մեկ այլ հարց. ե՞րբ է, վերջապես, պաշտոնական Երևանը ոչ միայն բանավոր հայտարարելու այնտեղ Անկարայի ներկայության անընդունելիության մասին, այլև գործնականում պահանջելու բացառել թուրքերին ՄԽ կազմից։ Հենց այդպես. պահանջելո՛ւ։ Եվ պնդելու, դրանով պայմանավորելով բանակցությունների հետագա շարունակությունը։

Այն բանից հետո, երբ Անկարան արտահայտեց իր անվերապահ աջակցությունը Բաքվին, միանգամից երկու պաշտոնական հայտարարություններում բարձրացվեց Մինսկի խմբի անդամի պարագայում նման դիրքորոշման անընդունելիության հարցը: «Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը», - ընդգծեց Հայաստանի ԱԳՆ-ը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանության մեջ անհրաժեշտ համարեց առանձին պարբերությամբ նշել «կարևորությունը, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ սադրել»: Երկու կարծիք այստեղ լինել չի կարող. հայտարարությունն անմիջականորեն վերաբերում է Թուրքիային և ուղիղ տեքստով կոչ անում այդ երկրին պատասխանատվություն ցուցաբերել և չսադրել լարվածության լրացուցիչ աճ։

Այլ հարց է, որ Անկարայում թքած ունեն ինչպես միջնորդների, այնպես էլ քաղաքակիրթ ողջ աշխարհի այդ և մնացած բոլոր հայտարարությունների վրա, և Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված պատմությունը հերթական անգամ հաստատեց դա։ Ընդ որում տարօրինակ կլիներ, եթե «ավագ եղբայրը» դադարեր աջակցել ու ամեն կերպ օգնել «կրտսեր եղբորը», որն ընդամենը իրականացնում է մոտ մեկ հարյուրամյակ առաջ նախանշված գլոբալ ծրագիրը։ Եվ Սերգեյ Լավրովը, ինչպեսև մյուս բոլոր միջնորդները, չի կարող դա չհասկանալ։

Եթե Մինսկի խումբն իսկապես հավակնում է օբյեկտիվ, չեզոք ու անկողմնակալ միջնորդի դերին, ապա համանախագահները պետք է ընդունեն այն փաստը, որ խմբի կազմում Անկարայի ներկայությունը վարկաբեկում է առաջին հերթին հենց ՄԽ-ին և առհասարակ ԵԱՀԿ-ին: Ընդ որում, ոչ միայն Բաքուն, այլև հենց Անկարան բազմիցս դժգոհություն են հայտնել և խիստ քննադատել Մինսկի խմբին այն բանի համար, որ վերջինս չի ցանկանում լուծել Արցախի հարցը թուրքական սցենարով։ Դրա վերջին օրինակն է համանախագահների հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ Անկարայում, որից հետո Չավուշօղլուն հայտարարեց. «Մինսկի խումբն այսուհետ պետք է ավելի ակտիվ աշխատանք տանի Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այդ որոշումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ի դեպ, Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելն անհրաժեշտ է նաև նման հանդիպումները կամ առնվազն կարգավորման գործընթացի այդօրինակ քննարկումները հնարավորինս բացառելու նպատակով։ Չնայած այն բանին, որ բոլոր որոշումներն այնտեղ ընդունվում են նախագահների եռյակի կողմից, կառույցի կազմում ձևական ներկայությունը երկարացնում է Անկարայի լեզուն և ավելի ինքնավստահ դարձնում Բաքվին։ Բացի այդ, ոչ ոք դեռ չի չեղարկել Մինսկի խորհրդաժողովի գումարումը, որի շրջանակներում էլ, ըստ էության, ստեղծվել է խումբը։

Պարզ է, սակայն, որ իրենք՝ համանախագահները, իսկ առավել ևս Մինսկի խմբի մյուս անդամներից ոչ մեկը, չեն դնի բացառման հարցը՝ ելնելով ամենատարբեր բազմաթիվ գործոններից։ Դա պետք է անի Հայաստանը՝ որպես առավել շահագրգիռ կողմ, որպես պետություն, որը բոլորից առավել է գիտակցում թուրքական ցեղասպան քաղաքականության էությունն ու նպատակները։ Ավելին. իր մաշկի վրա լիովին զգացել է դրանց հասնելու մեթոդները։ Այդ նպատակները վաղուց արդեն չեն թաքցնում Բաքվում՝ բարձրաձայն հնչեցնելով իրենց տարածքային նկրտումները գործնականում ողջ Հայաստանի նկատմամբ, և Ալիևի թիկունքում հստակ ցցված են Անկարայի ականջները։

Ուրեմն ի՞նչ իրավունքով է Թուրքիան, 1992 թվականին ՀՀ առաջին նախագահի օրոք կարողանալով խցկվել Մինսկի խումբ, շարունակում մնալ միջնորդների շարքում՝ չունենալով դրա իրավունքը ո՛չ քաղաքական, ո՛չ պատմական, ո՛չ իրավական, ո՛չ էլ, վերջապես, բարոյական իմաստով։

Ապացույցները, որ այդ երկրին չի կարելի մոտ անգամ թողնել հակամարտության կարգավորմանը, լիառատ են։ Դա և՛ Ղարաբաղյան առաջին պատերազմին ակտիվ մասնակցությունն է բազմաթիվ ձևաչափերով, և՛ Հայաստանի սահմանների շրջափակումը 1993 թվականից ի վեր, և՛ Բաքվի հետ բազմիցս անցկացված համատեղ զորավարժությունները Հայաստանի սահմանների մոտ, և՛ ագրեսորին սատարող հայտարարությունները՝ տարածաշրջանում լարվածության ցանկացած սրման դեպքում, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի օրերին։ Թուրքական հետքը լայնորեն հայտնի և ապացուցված է Բուդապեշտում հայ սպայի սպանության գործով դատավարության ընթացքում։

Թվարկել այդ ցանկը կարելի է դեռ երկար։ Բայց նշյալ փաստերից մեկն էլ միանգամայն բավարար է Մինսկի խմբից Թուրքիային վռնդելու համար։ Երևանը, իր արտաքին քաղաքականության ողջ իներտությամբ հանդերձ, պետք է օգտվի հերթական առիթից, որպեսզի համանախագահներից պահանջվի Անկարայի բացառումը։ Մանավանդ հաշվի առնելով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցում ստեղծված համաշխարհային կոնսենսուսը, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավար մարմինների շուրջ ստեղծված իրավիճակը, որոնց ձևավորմանը խոչընդոտում է Ադրբեջանի երեսպաշտ դիրքորոշումը։ Կոնյունկտուրան ի նպաստ սեփական շահերի օգտագործելը վաղուց և հաջողությամբ փորձարկված մեթոդ է համաշխարհային քաղաքականության մեջ։

Եվ դա, անշուշտ, բխում է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև հենց միջնորդների, կարգավորման գործընթացի, իսկ ամենակարևորը՝ ողջ տարածաշրջանի շահերից ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • WOW, SURPRISE: К СОЖАЛЕНИЮ, АЛИЕВ НЕ ДАЕТ НИКОЛУ РЕФОРМИРОВАТЬ АРМЯНСКУЮ АРМИЮ
      2022-09-30 10:48
      2122

      Риторика николовской пропаганды в последние дни претерпела резкую трансформацию: от фарисейских речей под лозунгом "вперед, к эпохе мира!", произошел внезапный поворот к теме оружия и реформирования армянской армии. Правда, Армен Григорян продолжает вести в США переговоры с азербайджанскими чиновниками относительно мирного договора, однако на внутренней арене члены властной команды неожиданно озаботились темой закупки оружия, укрепления боеспособности вооруженных сил и сохранения суверенитета страны.

    • ВОЗМОЖЕН ЛИ ТЕРАКТ В ЕРЕВАНЕ? СЛУЖБА НАЦИОНАЛЬНОЙ (НЕ) БЕЗОПАСНОСТИ БЕЗМОЛВСТВУЕТ И БЕЗДЕЙСТВУЕТ
      2022-08-24 10:09
      1348

      Для МЧС молы и торговые центры являются объектами повышенного риска, заявил глава министерства Армен Памбухчян в ходе пресс-конференции, отвечая на вопрос о том, проводятся ли дополнительные проверки в аналогичных объектах после трагедии в ТЦ «Сурмалу». И добавил, что у МЧС есть планы на случай инцидентов по разным сценариям. О том, что предпринимается властями, чтобы эти «инциденты» не происходили, министр, судя по публикациям в прессе, не сказал ни слова. Да и не его это компетенция, если честно.

    • НОТА ПОЛКОВНИКУ ЗИМИНУ: КАК ВЫКОРМЫШ АЛИЕВА И ЗЕЛЕНСКОГО ПОПАЛ В БЕРДЗОР И АХАВНО?
      2022-08-20 10:53
      2181

       «Провокация рупора aлиeвcкoй пропаганды Фатуллаева, а на самом деле - тщательно подготовленная операция спецслужб Typции и Азepбайджaнa была направлена не столько против Арцаха, сколько против России и российского миротворческого контингента в Арцахе. Oголтелую антироссийскую пропаганду Эйнулла на своем ресурсе хаккин.аз ведет очень давно, и не думаю, что он не попал в поле зрение российских спецслужб, особенно после украинского зимне-весеннего турне и ряда антироссийских хаккиновских публикаций.

    • ЕСЛИ БЫ ДАДРЯН ЗНАЛ, ОН ВРЯД ЛИ ХОТЕЛ БЫ БЫТЬ ПОХОРОНЕННЫМ В АРМЕНИИ…
      2022-08-19 09:34
      1717

      На фоне трагедии в торговом центре «Сурмалу» как-то незамеченным прошло то, что в обычных условиях вызвало бы шквал возмущенных комментариев в соцсетях и обществе в целом. Речь – о записи в Фейсбук известного турецкого ученого историка Танера Акчама. Напомню, что Акчам один из первых турецких академиков, признавших Геноцид армян, исследователь и автор ряда книг и статей на тему Геноцида. В 1976 году был арестован и приговорён к 10 годам тюремного заключения, но сбежал, перебрался в Германию, где получил статус политического беженца. В настоящее время является профессором университета Миннесоты (США).






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ