Последние новости

ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է ՕՐԱԿԱՐԳ

Հայ-ադրբեջանական սահմանի վրա ռազմական գործողությունների խորապատկերին Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց ու ճառ արտասանեց: Նրա խոսքերով՝ Հայաստանը սադրանք է իրականացրել և «դաժանաբար պատժվել»։ «Նրանք գնդակոծում են մեր գյուղերն ու քաղաքացիական բնակչությանը՝ իրականացնելով ռազմական սադրանքներ, ցանկանում են հարձակվել Ադրբեջանի տարածքների վրա և զավթել մեր դիրքերը։ Ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ղեկավարության վրա», - հայտարարեց Բաքվի տիրակալը։ Իսկ այնուհետ մխիթարեց ցեղակիցներին հավաստիացումներով, թե իբր՝ «Ադրբեջանը պաշտպանել է իր պետական սահմանը, և հայ զինվորները չեն կարողացել նույնիսկ մեկ սանտիմետր անցնել ադրբեջանական հող»։

Անվտանգության խորհրդի նիստի գումարման եվ Ալիեվի ելույթի էությունը պարզ է. մեղադրել Հայաստանին՝ հողերը զավթելու նպատակով Ադրբեջանի վրա հարձակում գործելու մեջ: Երեսպաշտության աստիճանն ու հետապնդվող նպատակներն այնքան ակներև են, որ իմաստ չունի մեկնաբանել դրանք։ Նշենք միայն, որ Ալիևների սիրելի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հենց նույն օրը ուղիղ տեքստով հերքեց իր բոսսի ասածը՝ մոսկովյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարելով, թե իբր՝ կարևոր չէ, թե ով է առաջինը հարձակվել։ Մինչդեռ գլխավոր հարցը, որն այժմ արծարծվում է հրապարակումներում և բազմաթիվ փորձագետների կողմից, հենց դա է. ո՞վ է առաջինը հարձակվել։

Տավուշում տեղի ունեցած իրադարձությունները դարձան Հայաստանի ներկայիս իշխանությունների առաջին լուրջ ռազմական փորձությունը։ Կատարվածի առանձնահատկությունը հանգում է երկու հիմնական գործոնների. նախ՝ Իլհամ Ալիևը բազմաթիվ պատճառներով խախտել է հրադադարի ռեժիմը կորոնավիրուսի համավարակի շրջանում, անտեսելով միջազգային հանրության կոչերը, երկրորդ ՝ հակամարտությունը տեղափոխվել է Հայաստանի և Ադրբեջանի սահման։

Ահագնացման մեղավորներին պարզելու համար հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունն արդեն նշել են առանձին փորձագետներ։ Մասնավորապես, ռուս մասնագետ Միխայիլ Դեմուրինը «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Ադրբեջանի դեսպանն է ասում, թե «խնդիրն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով՝ պատասխանել»։ Ոչ, տվյալ դեպքում, ինչպեսև բազմաթիվ այլ դրվագներում, ինչպեսև 2016 թվականի ադրբեջան-ղարաբաղյան պատերազմի ժամանակ, կարևորը հենց դա է։ Ուստի այդ մարտական բախման շրջան պետք է հրավիրվեն օտարերկրյա փորձագետներ։ Այնտեղ անպայման պետք է այցելեն նաև ՀԱՊԿ ներկայացուցիչները, որին անդամակցում է Հայաստանը։ Նրանց փորձաքննության հիման վրա ՀԱՊԿ ղեկավարությունը, ինչպես նաև մեր երկրի ղեկավարությունը պետք է կոշտ, ոչ երկիմաստ դիրքորոշում ցուցաբերի այդ սադրանքի վերաբերյալ»։

Հետաքննության անհրաժեշտության մասին ասվում է նաև բացահայտորեն Բաքվի նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ ներկայացված փաստաթղթում։ «Պալատը դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ աջակցելու հանգամանալի հետաքննության անցկացման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչին», - ասվում է փաստաթղթում, որն Ադրբեջանում ներկայացնում են իբրև անգլիական պառլամենտի ստորին պալատի կողմից արդեն ընդունված որոշում: Նույնը շեշտվում է նաև մի շարք այլ հրապարակումներում և փորձագիտական կարծիքներում։

Մինչդեռ 4 տարի առաջ, Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, Մինսկի խումբն ընդունել է և բոլոր կողմերի ստորագրած համաձայնագրերով ամրագրել հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության անցկացման կոնկրետ և իրական մեխանիզմը։ Ավելին, նույն տարվա աշնանը համանախագահներին առաջարկվել են իրավիճակին հետևելու նորարարական մեթոդներ՝ իրավիճակի ահագնացումից և պատերազմի սանձազերծումից կողմերին հետ պահելու նպատակով։

Խոսքը, նախ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք բերվեցին 2016 թվականի ամռանը։ Հիշեցնեմ, որ ԱՄՆկոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությունը՝ հրադադարի ամրապնդման միջոցների, այդ թվում առաջնագծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, առաջադրվել էր դեռևս 2015 թվականի դեկտեմբերին և հավանության արժանացել Կոնգրեսում նրանց 80 գործընկերների կողմից։ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նախաձեռնությունը դարձավ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների օրակարգի գլխավոր թեման և պաշտոնական ձևակերպում ստացավ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերի տեսքով։

Ընդգծենք. համանախագահներն ու միջազգային հանրությունը բառացիորեն ստիպեցին կատաղի դիմադրող Ալիևին ստորագրել պայմանավորվածությունները, որոնք դարձան հայ դիվանագիտության ամենալուրջ հաջողությունը հետպատերազմյան շրջանում (1994թ.-ից ի վեր)։ Սակայն, ցավոք, Հայաստանում իշխանափոխությունից հետո կարևորագույն համաձայնագրերը գործնականում դուրս բերվեցին բանակցությունների օրակարգից։ Մինչդեռ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելը թույլ կտար այսօր հստակ պատասխան տալ գլխավոր հարցին. ո՞վ է առաջինը հարձակվել։

2016 թվականի նոյեմբերին այդ պայմանավորվածությունները տրամաբանական շարունակություն ստացան. Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն առաջարկեց հակամարտության գոտում իրավիճակին հետևելու նորարարական միջոց։ Այն հանգամանորեն շարադրված էր համալսարանի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկույցում՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում:

«Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները՝ վերազգային տիեզերական տարածությունից դիտոցային օժանդակության միջոցով ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Եթե միջնորդ խաղաղարար տերությունները գործի դնեն ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական մեթոդը, ապա դա կարող է լինել արդյունավետ եղանակ՝ ծխացող երկարատև հակամարտությունների դեպքում և, միևնույն ժամանակ, տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական կարևոր գործոն», - ասվում էր զեկույցում:

Հեղինակներն ընդգծել էին, որ ուղեծրային վերահսկողության օգտագործման մշակումը քննարկվել էր նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ: Այսինքն ՝ համանախագահների հետ ակտիվ աշխատանք էր տարվում, ինչը կարող էր իրական առաջընթացի հանգեցնել հրադադարի ռեժիմի կայուն պահպանման հարցում։ Բացի այդ, ինչպես նշել էր Քոթանջյանը, խոսքը վերաբերում էր «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի վտանգավոր դինամիկայի խորազննման գործում ներգրավելու» մեթոդաբանությանը։

Այո, պայմանավորվածություններն ու առաջարկված միջոցները 2016 թվականին վերաբերում էին միայն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին և չէին նախատեսում հայ-ադրբեջանական սահմանի մշտադիտարկում: Սակայն, նախ՝ իրավիճակն այսօր կտրուկ փոխվել է։ Երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներին արդեն վաղուց արձագանքում են ճիշտ այնպես, ինչպես շփման գծում տեղի ունեցող սրացումներին։ Երրորդ, ենթադրյալ մշտադիտարկման տարածքն այնքան փոքր է, որ լրացուցիչ մի քանի հարյուր կիլոմետր ընդգրկելը բնավ չի կարող խնդրահարույց լինել:

Իսկ գլխավորը. Իլհամ Ալիևն ինքն է առավել քան համոզիչ հիմքեր տալիս՝ դիտարկելու երկու սահմանները անվտանգության միասնական համատեքստում։ Քանի որ Իլհամ Ալիևն ինքն է հայ-ադրբեջանական սահմանի վրա ռեժիմի խախտումներն ուղղակիորեն կապում Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ և այդ հատվածում ագրեսիան դադարեցնելու պայման դնում հակամարտության լուծումը թուրքական սցենարով։ «Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների զավթման հետ և ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարեց նա ԱԽ նիստում՝ դրանով իսկ փաստորեն վերջնագիր ներկայացնելով համանախագահներին և միջազգային հանրությանը:

Այսպիսով, օրվա հրամայական է դառնում չորս տարի առաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական փաստաթուղթ ընդունված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների գործընթացի վերադարձն օրակարգ։ Օրվա հրամայական է դառնում հետաքննության մեխանիզմների ներդնումը, ինչպես նաև ռազմական միջադեպերի կանխումը Ադրբեջանի հետ հայկական երկու պետությունների սահմանի ողջ երկայնքով։

Զուր չէր, որ Իլհամ Ալիևն այդչափ ջանում էր խուսափել այդ փաստաթղթերի ստորագրումից 2016 թվականին, զուր չէր, որ մինչև վերջին պահը փորձում էր սպրդել, նվնվում, տրտնջում ու խորամանկություն բանեցնում, մինչև որ նրան ստիպեցին համաձայնել։ Եվ հենց Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խափանումը հանգեցրեց այսօրվա իրավիճակին, երբ նույն Ալիևը զինված ագրեսիա է սանձազերծում արդեն Հայաստանի հետ սահմանին, գիտակցաբար զոհաբերելով իր զինծառայողներին, որպեսզի հասնի բաղձալի նպատակին. հայտարարի, թե Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր է, որը փորձում է կրկին գրավել ադրբեջանական հողերը։

Հայկական դիվանագիտության օրախնդիրն է՝ պնդել, որ վերադարձվեն ու կատարվեն քառամյա վաղեմության պայմանավորվածությունները։ Ընդհանուր առմամբ իրավիճակն ու Ադրբեջանի վարքագիծը բազմաթիվ հնարավորություններ են տալիս պաշտոնական Երևանին՝ բարձրացնելու կարևորագույն հարցեր և իր օգտին շրջելու իրադարձությունների զարգացման ընթացքը։ Ոչ միայն ռազմական գործողությունների, այլև դիվանագիտական դաշտում։ Եվ սա այն դեպքն է, երբ հայկական դիվանագիտությունը հնարավորություն ունի անել այն, ինչը լիակատար չափով չի արվել 1994 թվականից հետո. ամրագրել հայկական զինուժի հաղթանակները հայկական արտաքին քաղաքականության հաջողություններով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ