ՌԴ ԱԳՆ. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կարող է ազդել ամբողջ տարածաշրջի անվտանգության վրա
Իրավիճակը տեղի չի ունենում Լեռնային Ղարաբաղում, իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք շատ անհանգստացած ենք կատարվածի կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարությունը [Ռուսաստան] հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որում մենք կոչ ենք արել կողմերին անհապաղ հրադադար հաստատել և սկսել բանակցությունները՝ այդ դեպքերի կրկնությունը կանխելու համար,- ասել է Ռուդենկոն,- Դժբախտաբար, առճակատումը սահմանին, այսպես ասենք, շարունակվում է․ այս գիշեր տեղի ունեցավ ռազմական բախումների հերթական բռնկումը»:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ինչպես արտաքին գործերի նախարարների, այնպես էլ երկու երկրների գլխավոր շտաբերի պետերի հետ շփումներում՝ արյունահեղությանը վերջ տալու համար:
Իրավիճակի վտանգը կայանում է նրանում, շարունակել է Ռուդենկոն, որ այն «կարող է ազդել տարածաշրջանի անվտանգության վրա»: «Տարածաշրջանն իսկապես բավականին պայթյունավտանգ է: Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է չկարգավորված, այդ կապակցությամբ, իհարկե, մեծանում է միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների դերը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները»,- հավելել է նա։
«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում, իհարկե, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի ներգրավվածությամբ: Հուսով ենք, որ ջանքերը կոնկրետ արդյունքների կբերեն,- ասել է փոխնախարարը:- Հիմա գլխավորը դադարեցնել արյունահեղությունը սահմանին և ավելի ակտիվորեն զբաղվել հիմնական հարցերի կարգավորմամբ, ակտիվացնել Մինսկի խմբի և համանախագահների ջանքերը: Վստահ եմ, որ նրանք կզբաղվեն դրանով, այս պրոցեսի առաջխաղացման պլաններն արդեն նախանշվել են», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.