Վալանսի քաղաքապետ. Մենք շատ անհանգստացած ենք մեր հայ բաեկամների վիճակով
Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է հավատալ, որ Բաքուն ընտրել է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ռազմական տարբերակը՝ բացահայտորեն հարձակվելով Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի ղեկավար Նիկոլաս Դարագոնը:
«Հուլիսի 12-ից Ադրբեջանը հարձակում է սկսել հայկական տարածքի վրա՝ Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի սահմանամերձ շրջանում: Մեզ շատ է անհանգստացնում մեր հայ բարեկամների և հատկապես մեր քույր-քաղաք Իջևանի վիճակը:
Այս տարածաշրջանում, որը իսկական վառոդի տակառ է՝ ենթակա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների քմահաճույքներին, ցանկացած ուժային գործողություն կարող է բոլորին քաոսի մեջ գցել:
Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների մահվան դեպքերին ավելանում են խաղաղ բնակչության տառապանքները՝ Չինարի, Մովսես հայկական գյուղերի և նույնիսկ Բերդ քաղաքի ռմբակոծությունների հետևանքով:
Իջևանը՝ մեր քույր-քաղաքը, Տավուշի գլխավոր քաղաքն է: Մենք անհանգստացած ենք նրա բնակչության վիճակով: Մենք ցանկանում ենք նրան հայտնել մեր լիակատար աջակցությունը:
Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսեց պատերազմի մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է հավատալ, որ Բաքուն ընտրել է հակամարտությունը լուծելու ռազմական տարբերակը՝ բացահայտ հարձակվելով Հայաստանի վրա:
Ես վճռականորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և միջազգային օրենսդրությամբ սահմանված ու ճանաչված սահմանների խախտումը, ինչը մի գործողություն է, որը պետք է դատապարտվի:
Հուսով եմ, որ մեր ազգային իշխանությունները կպահանջեն, որ Բաքուն դադարեցնի իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, և հուսով եմ, որ միջազգային հանրությունը վճռականորեն դեմ կարտահայտվի այդ ագրեսիային, որը կարող է խաթարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անկայուն հավասարակշռությունը:
Հիշեցնում եմ, որ ֆրանսախոս երկրների վերջին միջազգային գագաթաժողովը տեղի է ունեցել Հայաստանում, և սա մի երկիր է, որի հետ Ֆրանսիան պատմականորեն ունեցել է առավել սերտ կապեր: Մեր երկրի անգործությունը ագրեսիայի հանդեպ հանդուրժողականության անընդունելի ազդանշան կլիներ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.