Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը):
2020թ. մայիսի 27-ին Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարգիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Ծառուկյանը, ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:
Այդուհանդերձ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ
ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասը, Հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ:
Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) հասցեագրված դիմումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».