Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քայլեր կիրականացնի կրթության չափորոշիչների փոփոխությամբ նախատեսված դասաժամերի կրճատման արդյունքում ուսուցիչների կրճատումից խուսափելու համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն այսպիսի պատասխան է տվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Հայտնել էինք, որ կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` մի շարք առարկների հատկացված դասաժամեր կրճատվելու են։ Բացի այդ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվող այս փոփոխությունը քննարկման և քննադատության տեղիք է տվել։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն` տեղեկանալու, թե արդյո՞ք «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ժամերի, ինչպես նաև այլ առարկաներին հատկացված դասաժամերի կրճատմամբ ուսուցիչների կրճատում չի լինելու։
«Չափորոշիչի գործարկման արդյունավետության ապահովման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է իրականացնել ուսուցիչների և տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ։ Դրանք հնարավորություն կտան խուսափել հաստիքների հնարավոր կրճատումներից»,–ի պատասխան հայտնել է ԱՆդրեասյանը։
Փոխնախարարը նշել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանվում են առարկաների ցանկի ձևավորման սկզբունքները, հետևաբար, դպրոցները կարող են իրականացնել ժամաքանակների բաշխման գործընթացը: Այսինքն` դպրոցն ինքը կարող է այս կամ այն մասնագետին հատկացվող ժամաքանակն ավելացնել։
Անդրեասյանը հիշեցրել է, որ hանրակրթության պետական չափորոշիչը նախատեսված է գործարկելու 2022-2023 ուսումնական տարվանից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 09:38
В результате стрельбы в Университете штата Флорида погибли два человека, сообщает CNN.
-
2025-04-18 09:35
В Баку состоялся очередной "суд" над представителями военно-политического руководства Нагорного Карабаха и другими пленными армянами.
-
2025-04-18 09:34
17 апреля представители Совета по защите прав арцахцев встретились с президентом Арцаха Самвелом Шахраманяном.
-
2025-04-18 09:31
Украинский депутат Алексей Гончаренко заявил, что сейчас обсуждается возможность прекращения военных действий между Россией и Украиной с конкретной датой.