Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԴԱՌՆ ՈՒ ԴԱԺԱՆ ՊՏՈՒՂՆԵՐ
Քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրահանգավորվող կառույցների կողմից ռուսական լրատվամիջոցներում հակահայկական հրապարակումներին, հայկական կողմից դրանց համարժեք պատասխան չտալուն ու դրա հետևանքներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են և ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ և երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետևանքը նյութականանում է շատ արագ և ստանում շատ շոշափելի բացասական դրսևորումներ։ Ցավոք, տեղեկատվական հակազդեցության բացակայությունն ու դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական ավերումը տալիս են իրենց դառն ու դաժան պտուղները։
Ադերբեջանի կողմից տարիներով ձևավորված ու պարբերաբար հրահանգավորվող ցանցային կառույցները ռուսական առաջատար լրատվամիջոցներում հակահայկական ու մեծամասամբ անպատասխան մնացած ու չհավասարակշռված հրապարակումները ընկալում են որպես Հայաստանի և հայության դիրքերի նահանջ ու ազդանշան` հայերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների շղթայի մեկնարկը տալու համար։ և այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերին զուգահեռ: Սահմանին տեղի ունեցածն առիթ է միայն և ոչ թե պատճառ։
Պատճառն արտաքին կարևորագույն ուղղություններով ու տեղեկատվական հակազդեցության աշխատանքների տապալումն է:
Փոխարենը բաժակաճառեր են և սրան-նրան թիրախավորել ու մեղքն ուրիշի վրա բարդել: Փոխարենը սեփական պատկերն ուրիշի հայելում տեսնելով` հայելու ուղղությամբ քարեր նետելն է։ Բայց դրանից պատկերը ոչ մի կերպ չի փոխվելու, իսկ հայելին ջարդելուն պես պատկեր ընդհանրապես չի լինելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.