ԿԺՌԿ-ն պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունների կարգավորման համար
Մենք մտահոգությամբ հետևում ենք ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվող ռազմական առճակատմանը: Մենք ցավում ենք կովկասյան ժողովուրդների և երկրների միջև առճակատման ցանկացած փաստի համար՝ չխոսելով ռազմական բախումների մասին: Կովկասը եզակի տեղական քաղաքակրթություն է, որտեղ հնագույն ժամանակներից տարբեր ազգությունների տասնյակ ժողովուրդներ են ապրել, այդպիսի բան չկա աշխարհում: Այս մասին նշվում է Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսի նախագահության ուղերձում։
«Մենք կապված ենք միմյանց բարեկամական կապերով, ընդհանուր աշխարհագրությամբ, հազարամյա ավանդույթներով, կովկասյան ընդհանուր մտածողությամբ: Փոքր-ինչ տարբերվելով Կովկասի ներսում՝ դրսից մենք բոլորս մեկ ընդհանուր քաղաքակրթություն և մշակույթ ենք ներկայացնում, պատկանում ենք մարդկության նույն ռասային: Վերջին տասնամյակների ընթացքում, ցավոք, առաջնորդվելով տարբեր ուժերի և երկրների կողմից, մենք ավելի ու ավելի ենք ենթարկվում առճակատման և պառակտման: Դա զգացվում է ոչ միայն Կովկասում, այլև արձագանք է ունենում շատ այլ երկրներում, որտեղ ապրում են մեր սփյուռքերը:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը հատկապես վտանգավոր է հարևան երկրների և դրանում ռազմական բլոկների ներգրավման պատճառով: Կովկասը կարող է նոր համաշխարհային պատերազմի խթան դառնալ, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ: Մենք՝ Կովկասի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները, թախանձագին խնդրում ենք պատերազմող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: 21-րդ դարում մեծ քաղաքականությունը կարող է այդպիսին լինել միայն այն դեպքում, եթե դրանում երկրների և ժողովուրդների ղեկավարները հասարակ մարդկանց չեն ենթարկում մահացու ռիսկի և իրենց հավակնությունները չափում են բնակչության բարեկեցության հետ:
Պատերազմները վաղ թե ուշ ավարտվում են, սակայն վերքերն ազգերի հարաբերությունների միջև մնում են շատ երկար ժամանակ: Կովկասում ոչ ոք չի չեղարկել բարեկամության և բարիդրացիության ինստիտուտները, և ոչ մի պատերազմ չարժե մեր երեխաների, կանանց և աքսակալների կյանքին: ԿԺՌԿ-ն պատրաստ է իր պլատֆորմը տրամադրել Ռուսաստանում հայ և ադրբեջանական սփյուռքի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Մենք դիմում ենք բոլոր մեր հայրենակիցներին և Կովկասի ժողովուրդների Ռուսաստանի Կոնգրեսի անունից վճռականորեն պահանջում ենք անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշվում է ուղերձում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.