Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի առնչությամբ ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում
Սևանի White Shorja լողափում նախօրեին տեղի ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում:
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության մարզային վարչության ծառայողները տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն, ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին hraparak.am-ը հրապարակել է տեղեկություն և տեղանյութ, որ Սևանի White Shorja լողափում պատգամավոր Հայկ Սարգսյանը, անտեսելով պարետի սահմանած արգելքները, փարթի է կազմակերպել։
«Այս պահին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում մեծ փարթի է կազմակերպված: Մեզ ասացին, որ լողափը կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարատեսակ փարթիների ու խրախճանքների սիրահար Հայկ Սարգսյանի հետ կամ պատկանում է հենց նրան: Պատգամավորը ևս այնտեղ է, տեսանյութերից մեկում, որտեղ հնչում է հեղափոխականների սիրելի հնդկական «Տունակ-տունակ» տարօրինակ ձայներով երգը, երևում է նաև ինքը` Հայկ Սարգսյանը:
Ուշագրավ է, որ Սևանի տարբեր լողափերում, ինչպես մեզ փոխանցեցին, այսօր ոստիկանությունը դիմակի «ռեյդ» է իրականացրել, մինչդեռ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթին, փաստորեն, անձեռնմխելի է մնացել ոստիկանության ռեյդից: Ինչպես երևում է տեսանյութում, պատգամավորի կազմակերպած «էլիտար» փարթիի մասնակիցները առանց դիմակի են, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանը, իսկ մյուս լողափերում մարդկանց տուգանում են առանց դիմակի լողափում շրջելու, անգամ առանց դիմակի լողալու կամ խորոված ուտելու համար»,– գրել էր կայքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 14:04
Комиссия по регулированию общественных услуг Армении на заседании 2 июля дала согласие на заключение сделки по продаже 100% акций, составляющих уставной капитал ООО «Джи-Эн-Си- Альфа», закрытому акционерному обществу «Вива Армения».
-
2025-07-02 14:02
Третий президент Армении Серж Саргсян находится на связи с Католикосом всех армян Гарегином II. Так глава парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян ответил на вопрос, почему экс-президент не выразил публичной поддержки главе ААЦ, как это сделал первый президент Левон Тер-Петросян.
-
2025-07-02 14:00
На Кавказе все держится на порохе. Одно неосторожное движение — и раздастся взрыв. Об этом заявил депутат Госдумы России Андрей Луговой.
-
2025-07-02 13:59
Внутриполитические события в Армении, в том числе нападки на Армянскую Апостольскую церковь и ее защитников, вписываются в логику угроз, озвученных ранее премьер-министром Николом Пашиняном. Об этом заявил депутат от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян в беседе с журналистами у офиса компании "Ташир групп", где проходят обыски.