Последние новости

239 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 37 629

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 37 629։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 մարդ, կատարվել է 158 527 թեստավորում, առողջացել են վարակվածներից 27 357–ը։ Գրանցվել է մահվան 719 (+8) դեպք։ Գրանցվել է նաև մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ եղել է կորոնավիրուսային հիվանդություն, սայկայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Այդպիսի մահերի ընդհանուր թիվը 223 (+2) է։

Հուլիսի 27-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37 390 էր, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ