«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան և Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գևորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի և նրա ղեկավարի դեմ։
«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։
Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը ևս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.