Մինասյան. Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։
Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Արթուր Դանիելյանի հետ։ Փաստն այն է, որ «Ադեկվադ»-ի ուլտրա-պահպանողականությունը դրսից թելադրված հակահայ ուլտրա-լիբերալիզմին դիմակայելու խիստ անհրաժեշտ և բնական պաշտպանական մեխանիզմ է։ Անշուշտ, այս մոտեցումը կարելի է վիճարկել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։
Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք:
Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2024-04-26 19:39
Армения получила предложения Азербайджана по проекту мирного договора (9-ю редакцию), сказала агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.