Հայաստանն արգելել է թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք այցերին
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»,– նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:
Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:
Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 18:32
На фоне растущей политической фрустрации и снижения общественного доверия к институтам власти в Армении всё большую озабоченность вызывает трансформация публичного поведения высших должностных лиц – в особенности премьер-министра Никола Пашиняна и его фактической спутницы Анны Акопян. Скандальные высказывания, участие в образовательных инициативах с идеологическим подтекстом, нападки на Церковь и традиционные ценности – всё это формирует новый стиль правления, в котором пропаганда и манипуляция подаются как норма. Вместо экспертов – агитация. Вместо образования – псевдопросветительские шоу. Вместо ценностей – размытые сигналы «новой нормы».
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.