ՏԱՎՈՒՇԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Ադրբեջանի հետ սահմանի վրա փխրուն ու հարաբերական անդորր է տիրում։ Անցած գիշերվա ընթացքում հակառակորդը կրկին գնդակոծել է հայկական դիրքերը միանգամից մի շարք ուղղություններով: Ամեն օր լուրեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներում հայերի վրա հարձակումների մասին, ինչպես նաև հրապարակվում տարբեր կառույցների և, այսպես կոչված, փորձագետների միակողմանի հայտարարություններ, որոնք պատրաստ են մի բուռ նավթադոլարների դիմաց մեղադրել Հայաստանին մահացու բոլոր մեղքերի մեջ։ Չեն դադարում ռազմատենչ հայտարարություններ հնչել Բաքվից ու Անկարայից, իսկ Էրդողանը Պուտինի հետ զրույցում չհապաղեց գանգատվել, թե իբր՝ ագրեսիվ հայերը թույլ չեն տալիս հանգիստ քնել իր խաղաղասեր եղբայր Ալիևին։
Չի դադարում պատերազմը վիրտուալ տարածքում։ Սոցցանցերում տարածվում են ադրբեջանական մասնահատվածի օգտատերերի գրառումները՝ բոլոր հայերին «մորթելու, սպանելու, վառելու ու ոչնչացնելու» սպառնալիքներով ՝ նորածիններից մինչև տարեցներ։ Բաքվի ագրեսիվ տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը մնում է չափազանց ակտիվ՝ ընդգրկելով ամենատարբեր ուղղություններ։ Այդ թվում, ի դեպ, ջանասիրաբար լվանալով սեփական քաղաքացիների ուղեղը, որոնց ամեն գնով հարկավոր է համոզել թագակիր ընտանիքի իմաստնության և նրա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության անսխալության մեջ։ Ընդ որում տեղի բնակչության մշակման ինտենսիվությունը, պետք է ենթադրել, ուղիղ համեմատական է ոչ միայն Ալիևի ռազմական պարտություններին, այլև երկրի ներսում առկա սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներին։
Կարելի է չկասկածել, որ նման համակողմանի գրոհը այն հիբրիդային պատերազմի շարունակությունն ու կտրուկ ակտիվացումն է, որի մասին փորձագետները չեն դադարում խոսել վերջին տարիներին։ Եվ եթե նախկինում դրա առանձին դրսևորումներ էին նկատվում տարբեր ոլորտներում, ապա տավուշյան մարտերի օրերին մենք ստացանք ամբողջական պատկերը, թե ինչպես և ինչին էր պատրաստվում և շարունակում է պատրաստվել թուրքական տանդեմը։ Ելնելով դրանից՝ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը պարզապես պարտավոր են հետևություններ անել և ձեռնամուխ լինել համապատասխան աշխատանքի։ Բացի ամենայնից՝ նաև այն բանի համար, որ դիմակայության ողջ ծանրությունը չբարդվի Բանակի վրա, և մյուս բոլոր ուղղություններով էլ նույնպիսի պատվով դուրս գանք ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև համայն հայության դեմ մղվող լայնածավալ պատերազմի բարդագույն իրավիճակներից։
Ի՞նչ ենք ունեցել Տավուշի դեպքերին անմիջականորեն նախորդած ու հաջորդած շաբաթներին:
Ադրբեջանի կողմից հարձակման նախապատրաստումն առավել ցայտուն դրսևորվեց վիրտուալ տարածքում։ Հիշենք, թե ինչ գրոհներ և ինչ հզորությամբ ձեռնարկվեցին հայկական ինտերնետային ռեսուրսների դեմ, այդ թվում՝ առաջատար ԶԼՄ-ների և կառավարական կայքերի. ընդհուպ մինչև վարչապետի կայքի կոտրում։ Հիշենք նաև հազարավոր հայ քաղաքացիների տվյալների արտահոսքը, ընդ որում՝ մի քանի անգամ, այդ թվում՝ անձնագրային տվյալների ու բանակային փաստաթղթերի։ Եվ այնուհետ կեղծ SMS-հաղորդագրությունների զանգվածային ուղարկումը հայ բաժանորդներին՝ հենց այդ տվյալների հիման վրա։ Չմոռանանք նաև սոցցանցերում ադրբեջանական հատուկ ծառայությունների ինտենսիվ աշխատանքի մասին. հայ օգտատերերի կայքէջերը կոտրելն ու սեփական նպատակների համար դրանք օգտագործելը, ՀՀ ԶՈՒ-ին վերաբերող տեղեկատվություն կորզելու փորձերը և այլն։
Մինչդեռ առ այսօր ոչ մի գերատեսչություն, այդ թվում ԱԱԾ-ն, պարզաբանումներ չի տվել թվարկված ամենի պատճառների վերաբերյալ, չեն հնչել կարևորագույն հարցերի պատասխանները։ Ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների այդչափ լայնածավալ արտահոսքը։ Ո՞վ է զբաղվում հետաքննությամբ և առհասարակ որևէ մեկը զբաղվո՞ւմ է: Ի՞նչ է արվում նման վտանգավոր արտահոսքերը կանխելու համար։ Ո՞վ է ընդհանուր առմամբ պատասխանատու Հայաստանի կիբեռանվտանգության համար, եթե կարելի է կոտրել պետության առաջին դեմքի կայքը:
Հարցերի հաջորդ շրջանակը, որտեղ անհրաժեշտ է «թռիչքների մանրակրկիտ վերլուծություն», վերաբերում է Բաքվում նախապատրաստված հակահայկական ակցիաներին՝ աշխարհի տարբեր երկրներում։ Բավական է ասել, որ ադրբեջանցիներն իրենց թույլ տվեցին «դուրս ցցվել» Կալիֆոռնիայում, ինչը նրանք նախկինում երբեք չեն համարձակվել անել՝ գիտակցելով ուժերի հարաբերակցությունը։ Ինչպեսև, ասենք, Ֆրանսիայում։ Այդ գործողությունները, հասկանալի պատճառներով, առանձնակի թափ ստացան Ռուսաստանում, որտեղ լարվածությունը դեռևս պահպանվում է։
Խնդիրների այս համալիրը պետք է դիտարկել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համատեքստում, որոնք վերջին երկու տարիներին զգալի ձևափոխումներ են կրել։ Թեման արժանի է առանձին վերլուծության, նշենք միայն գլխավորը։
Նախ՝ հայկական Սփյուռքը ցուցաբերեց զարմանալի համախմբվածություն. ընդ որում դա վերաբերում է նաև մեր ռուսաստանցի հայրենակիցներին, որոնք տարիներ շարունակ սուր քննադատության են ենթարկվել կազմակերպվածության բացակայության և սեփական շահերը պաշտպանելու անկարողության համար։ Սա հենց այն դեպքն է, երբ չկա չարիք՝ առանց բարիքի։
Երկրորդ՝ Սփյուռքը կրկին ապացուցեց, որ չնայած ձուլման գործընթացներին, սերնդափոխությանը և բազմաթիվ այլ խնդիրներին, աշխարհասփյուռ հայերը, համենայն դեպս՝ նրանց զգալի մասը, հավատարիմ են մնում Հայրենիքի պաշտպանության գաղափարին և պատրաստ են ցանկացած պահի աջակցել նրան։ Դրա վառ դրսևորումը մենք տեսանք Ապրիլյան պատերազմի օրերին և տեսնում ենք այսօր։ Հերթական անգամ համոզվելով, թե ինչ հսկայական ներուժ է թաքնված հայության մեջ. ներուժ, որը պատրաստ է ծառայել Հայաստանին ու Արցախին, մանավանդ հայկական պետության պատշաճ վերաբերմունքի և գրագետ աշխատանքի դեպքում։
Մինչդեռ հենց այդ աշխատանքի գործնական բացակայությունն են ցույց տվել և շարունակում ցույց տալ վերջին իրադարձությունները։ Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր հարց էին տալիս. ո՞ւր է Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի հետ աշխատանքի գլխավոր հանձնակատարը, որի դերն առավել ցայտուն պետք է դրսևորվեր հենց այս օրերին: Ինչո՞ւ է արտասահմանում տեղի ունեցող բազմաթիվ ակցիաներում հստակ երևում հայկական կազմակերպությունների՝ Հայ Դատի հանձնախմբի, Հայերի ասամբլեայի, եվրոպական կառույցների դերը, բայց ամենևին չի նշմարվում հայկական պետության և Սփյուռքի հետ աշխատանքի գծով նրա մասնագիտացված մարմնի գործառույթը։
Սփյուռքի հետ աշխատանքի չափազանց կարևոր մասն է համագործակցությունը լոբբիստական գործունեության ոլորտում։ Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսում ծավալվեց, փորձագետներից մեկի դիպուկ արտահայտությամբ՝ «բանաձևերի պատերազմ», որում դարձյալ չէր երևում հայոց պետության հետքը։ Մեր լոբբիստներին հաջողվեց օրակարգ վերադարձնել Արցախին ցուցաբերվող ամերիկյան ուղիղ օգնության հարցը, որն արդեն հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից, իսկ Սենատում փաստաթղթի ընդունումը միանգամայն հավանական է թվում։ Սակայն դամոկլեսյան սրի պես շարունակում է կախված մնալ բանաձևը, որում հիշատակվում են «փախստականները՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի գրավյալ տարածքներից», որը նույն փորձագետն անվանել է «ամենահակահայկական փաստաթուղթ Կոնգրեսի պատմության մեջ»։
Ըստ հաղորդումների, մեր լոբբիստներն ակտիվորեն աշխատում են այն կետը բացառելու ուղղությամբ, որը դարձավ հայկական (առաջին հերթին՝ խորհրդարանական) դիվանագիտության ակնհայտ բացթողումը: Անչափ կցանկանայինք իմանալ, թե ինչ է ձեռնարկվում պաշտոնական Երևանի և ԱԺ ղեկավարության կողմից Ամերիկայի լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցության առումով՝ Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին դիմակայելու համար։ Եվ ձեռնարկվո՞ւմ է արդյոք։
Թեպետ, արդեն ակնհայտ է, որ համանման խնդիր գոյություն ունի նաև Եվրոպայում, և հատկապես Ռուսաստանում, որտեղ, չնայած մեծաթիվ լինելուն և մի քանի խոշոր կազմակերպությունների առկայությանը, հայ լոբբիստները երբեք աչքի չեն ընկել նույնպիսի ազդեցությամբ ու ակտիվությամբ, ինչպես հենց նույն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում։ Այս թեման նույնպես արժանի է առանձին խոսակցության, այդ թվում՝ Հայաստանի կողմից ՌԴ հայկական կազմակերպություններին պետական աջակցություն ցուցաբերելու համատեքստում։ Պարզ է մեկ բան. անհրաժեշտ է Սփյուռքի հետ աշխատանքի նորացված և ակտիվ հայեցակարգ, որը հաշվի կառնի ժամանակակից բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները, կառաջարկի դրանց հաղթահարման համատեղ ջանքերի մեխանիզմներ, ինչպես նաև կպատասխանի հույժ արդիական և կարևոր բազմաթիվ այլ հարցերի:
Վերոնշյալ ամենը վերաբերում է նաեվ տեղեկատվական ճակատին, որը նույնպես բազմաթիվ բացթողումներ ցուցաբերեց հուլիսին։ Սահմանից տեղեկատվության օպերատիվ ներկայացման առումով լավ կազմակերպված աշխատանքի հետ մեկտեղ՝ դրսևորվեցին նաև բազմամյա խնդիրները, այդ թվում՝ համաշխարհային ԶԼՄ-ների հետ աշխատանքի և տարբեր լեզուներով ու տարբեր աղբյուրների միջոցով տեղեկատվության տարածման ակնհայտ անբավարարությունը։
Շոշափված ոլորտներից յուրաքանչյուրը, ինչպեսև մի շարք այլք, հանգամանալի վերլուծության կարիք ունեն հենց արտակարգ, առաջին հերթին՝ ռազմական պայմաններում աշխատելու տեսանկյունից։ Անցել են ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ տարածքներում համեմատաբար հանգիստ համակեցության ժամանակները. ողջ աշխարհի հայության դեմ սկսվել և ծավալվում է, ընդ որում՝ շատ ագրեսիվ, հիբրիդային պատերազմ, որը պահանջում է որակապես այլ մոտեցումներ, մեխանիզմներ և սխեմաներ՝ իրապես բարձր որակավորում ունեցող մասնագետների, այդ թվում Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Նման աշխատանքի բացակայությունը կամ ձևականությունը շատ թանկ կնստի թե՛ հայկական պետությունների, թե՛ աշխարհասփյուռ հայ ժողովրդի վրա։ Քանզի և՛ մեկ, և՛ մյուս դեպքում խոսքը ոչ միայն պարզապես դիմակայության, այլև հայ ժողովրդի անվտանգության և բուն գոյության մասին է՝ որպես ազգ և պետականության կրող։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.