Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ՀՀ ԶՈՒ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել:Այս մասին գրառում էկատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ մի մասը գաղտնի ռեժիմով:
Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:
Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո:
Հիշեցնեմ, որ վաղ առավոտից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,-գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.