Ադրբեջանցիների ագրեսիվ խմբերին ուղղորդել են Ադրբեջանի դեսպանությունները
Վիեննայում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում ներառվել էր Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշեց, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։
Այնուհետև դեսպան Պապիկյանը, ըստ ԱԳՆ մամուլի ծառայության, ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։
Դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ տարբեր երկրներում հայերի հանդեպ բռնությունները, լինելով կարծես թե նոր երևույթ, այնուամենայնիվ շարունակությունն են հակահայկական ատելության քարոզչության, որին ադրբեջանական հասարակությունը ենթարկվել է տասնամյակներով։ Այս առումով Հայաստանի Մշտական ներկայացուցիչը նշեց, որ վարվող հայատյացության քաղաքականությունը, ուղղված Ադրբեջանի բնակչության մոտ հայերի հանդեպ ատելություն և անհանդուրժողականություն արմատավորելուն, վարվում է պետական ամենաբարձր մակարդակով։
Դեսպան Պապիկյանը նաև նշեց, որ Հայաստանը մշտապես միջազգային իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը և քարոզչությանը՝ զգուշացնելով որ հայատյացության նման բարձր մակարդակի պարագայում այն հեշտությամբ կարող է տեղափոխվել այլ երկրների տարածք, ինչին և ականատես ենք լինում այսօր։ «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը»։
Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտեց տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները, որոնք Բաքվի անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորումն է և համահունչ է երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակումների թշնամանք հրահրելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը և հռետորաբանությանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.