Ֆերմերներին նոր տարածք է առաջարկվել Կասյանի նախկին շուկայի փոխարեն
Այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համակգործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերչական խմբի հետ։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։
Նա նշել է, որ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։
Առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար։
«Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
Франция закрыла стены израильских компаний на парижском авиасалоне, вызвав резкую реакцию Тель-Авива2025-06-16 15:02
Франция распорядилась закрыть четыре основных стенда израильских компаний на парижском авиасалоне после того, как те отказались убрать с экспозиции наступательные вооружения. Это решение вызвало резкую реакцию со стороны Израиля и стало очередным проявлением напряжённости между традиционными союзниками.
-
2025-06-16 15:00
Депутат фракции «Айастан» Агван Варданян отказался подписать документ о выражении недоверия Николу Пашиняну.
-
2025-06-16 14:58
Впервые в истории британской разведки главой MI6 стала женщина — Блейз Метревели. О назначении объявил в воскресенье премьер-министр Великобритании Кир Стармер, назвав это решение «историческим», пишет Euronews.
-
2025-06-16 14:56
В мае 2025 года Армению посетили 181 тыс. 436 туристов против 167 тыс. 49 человек в мае прошлого года (рост - на 8,6%), сообщает Комитет по туризму.