Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Կառավարության աջակցությամբ և հովանավորությամբ Լիդիան ընկերությունն իր վարձած պահնորդական կազմակերպության միջոցով գործնական քայլեր է կատարում՝ փորձելով իրագործել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը։ Պահնորդական կազմակերպության ակնհայտորեն ինքնիրավչական և սադրիչ գործողությունները չեն խափանվում, մինչդեռ ոստիկանությունը կազմ ու պատրաստ է Ամուլսարի պահապանների հակադարձ քայլերը բռնությամբ չեզոքացնելուն։
Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը կվերածվի թունավոր անապատի՝
1) Ամուլսարի պահապաններին, Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաև երկրի ու իրենց սերունդների ապագայի մասին մտածող բոլոր քաղաքացիներին ու հայերին կոչ ենք անում համախմբվել՝ հնարավոր բոլոր իրավական միջոցներով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը խափանելու նպատակով,
2)կառավարությունից պահանջում ենք արդյունավետ միջամտությամբ դադարեցնել Լիդիանի ապօրինի գործունեությունը և մեկընդմիշտ փակել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը։
Կառավարությանը զգուշացնում ենք, որ հակառակ պարագայում Երևանում նախաձեռնվելու են բողոքի և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ», տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.