ԱՅԺՄ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆՆ Է ԴԱՐՁԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՐԱԽԸ
Նիկոլ Փաշինյանը, որի համառոտ կենսագրությունը կբավականացներ ութ թրիլերի, իշխանության զավթումից հետո դարձավ, ինչպես հայտնի է, «նոր Հայաստանի» լիարժեք հպարտ քաղաքացի՝ առանց գեթ մեկ իրավական արատի։ Եվ ահա արդեն ավելի քան երկու տարի շարունակ անում է ամեն հնարավորը, որ իր բոլոր քաղաքական ընդդիմախոսները, հակառակը, իրավական բնույթի խնդիրներ ունենան մշտապես։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ նրա ագրեսիայի հիմնական թիրախներից մեկը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է։
Ինչո՞ւ հենց Վանեցյանը: Պատճառներն այստեղ լիառատ են, բայց, կարծում ենք, միանգամայն բավարար կլինի նշել դրանցից երեքը։
Նախ, Փաշինյանը խուճապահար վախենում է ԱԱԾ նախկին ղեկավարից՝ հանձին նրա տեսնելով այն իրական ուժը, որը կարող է վերջապես միավորել ընդդիմությանը կամ դրա մեծամասնությանը։ Իսկ այն մասին, որ Արթուր Վանեցյանն իր առջև դրել է նման նպատակ, վկայում է հենց թեկուզ հուլիսի 31-ին նրա արած հայտարարությունը. «Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի քաղաքական բոլոր ուժերի, անհատների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»:
Իսկ ընդդիմության և նույնիսկ դրա մի մասի միավորումը Փաշինյանի համար, որի վարկանիշը մանրադիտակով փորձում է պարզել ողջ հասարակայնությունը, մահացու վտանգավոր է։ Չէ՞ որ այդժամ միավորված քաղաքական ուժերը փողոց դուրս կբերեն երկրում տեղի ունեցող ամենից զայրացած և բողոքող ժողովրդին, ինչը կնշանակի իշխող ռեժիմի վախճան։
Երկրորդ, ԱԱԾ նախկին ղեկավարը չափազանց շատ բան գիտի Փաշինյանի ու նրա շրջապատի մասին, և մտավախություն կա, որ վաղ թե ուշ նա կսկսի խոսել այդ մասին։ Իսկ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը ռեժիմի մասին և պատմում են դա, բոլոր ժամանակներում հետապնդումների են ենթարկվել իշխանությունների կողմից։ Նրանց վտարել են երկրից, բանտ նստեցրել, ոչնչացրել ֆիզիկապես։ Եվ, իհարկե, հիմնավորվել են այդօրինակ ագրեսիվ գործողությունները նրանով, թե այդ մարդիկ վտանգավոր են համակարգի համար, նրանց պետք է վերացնել հանուն սոցիալական ստատուս քվոյի պահպանման։
Չմոռանանք նաև այն կարևոր հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը մեծ հեղինակություն է վայելում ուժային և իրավապահ կառույցներում, ինչը նրան կրկնակի վտանգավոր է դարձնում Փաշինյանի համար։
Երրորդ պատճառը կրում է հիմնականում հոգեբանական բնույթ։ Ինչպես հայտնի է, ագրեսիայի լուրջ աղբյուր է հանդիսանում մարդու արձագանքը իրեն պատրանքներից զրկելու փորձին։ Արթուր Վանեցյանն իր հայտարարություններով ու գնահատականներով փորձում է «լույս աշխարհ հանել» Փաշինյանի պատրանքները, իսկ վերջինս ագրեսիվ դիմադրում է։
Վարչապետը, ինչպես հայտնի է, նարցիսային անձնավորություն է, որն ինքնավստահության զգացումի է հասնում ոչ թե իր աշխատանքի ու նվաճումների գնով, այլ այն բանի շնորհիվ, որ սուբյեկտիվորեն համոզված է սեփական կատարելության, իր անձնական երևելի հատկանիշների և այլ մարդկանց նկատմամբ գերազանցության մեջ։ Եվ եթե նարցիսային անձնավորությանը թերագնահատում են, քննադատում ու բռնացնում ճղճիմ ստախոսության ու սխալների մեջ, ապա նա դառնում է ծայրաստիճան ագրեսիվ։
Ինչևէ, մոռանալով, ինչպես միշտ, որ կյանքի գլխավոր իմաստը ոչ թե պայքարն է, ինչպես պնդում էր Մարքսը, այլ աշխատանքը, կառուցողական, դրական գործունեությունը, Փաշինյանն անցավ վճռական հարձակման։ Օրերս Արթուր Վանեցյանը հրավիրվեց ԱԱԾ՝ պարզաբանումներ տալու մի անհեթեթ գործով։ Դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ նա 2018 թվականի հուլիսի 18-ին բաժնի վարիչի պաշտոնում նշանակել է 51-ամյա փոխգնդապետի (ի դեպ, փորձառու և պրոֆեսիոնալ աշխատակցի, որի շնորհիվ 16 մլն դոլար է վերադարձվել պետությանը), որը մինչ այդ զրկվել էր աշխատանքից տարիքի պատճառով։ Օրենքի ոչ մի խախտում Վանեցյանի կողմից, բնականաբար, չի եղել, քանզի համաձայն օրենքի՝ 50 տարին բոլորած ԱԱԾ աշխատակիցն իրավունք ունի երկարացնել իր ծառայության ժամկետը ևս հինգ տարով, թարմացնելով պայմանագիրն ամեն տարի։ Այնպես որ, կրկնում ենք, ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։
Քաղաքակիրթ երկրում նման մեղադրանքով դատել չի կարելի։ Բայց իշխանությունների այդօրինակ քայլերով կարելի է դատել երկրի քաղաքակրթվածության աստիճանի մասին։ Թեպետ, «նոր Հայաստանի» քաղաքակրթվածության առնչությամբ ես, իհարկե, չափազանցեցի, բայց ախր այնուամենայնիվ Սոմալին չէ, որ նման կամայականություններ անեն։ Եկեք, սակայն, ղեկավար ցուցումներով չնախատեսված ծայրահեղ խելացիություն ու պարկեշտություն չպահանջենք հատուկ ծառայություններից։ Չնայած, մյուս կողմից, գործող օրենքներին ծանոթ լինելը կարող էր զարդարել ԱԱԾ ղեկավարությանը։ Ափսոս, որ նա հերթական անգամ չցանկացավ ցույց տալ սույն գովելի հատկանիշը։ Ուրիշ ինչո՞վ դա կարելի է բացատրել, բացի աֆեկտից։
Հարկ է նշել, որ շատերը զարմացած էին իշխանությունների գործողություններից։ Բայց կարճատև։ Քանզի վերջիններիս մոտ տեղի ունեցավ իրավագիտակցության հերթական հանկարծակի բռնկումը և մի քանի օր առաջ Արթուր Վանեցյանի վրա փորձեցին նոր գործ «սարքել»։ Ուղեղն ախր չե՛ս թաքցնի, աշխատում է։ Իսկ ավրալային ռեժիմով աշխատել ուղեղին ստիպում է Արթուր Վանեցյանին ամեն գնով մեկուսացնելու Փաշինյանի ցանկությունը։ Զգոնությունը կորսվա՛ծ է։ Բավականաչափ ամուր չե՛ն ոլորել պտուտակները։ Ո՞վ թույլ տվեց, ինչո՞ւ գործը փլուզվեց ու փակվեց դեռևս մինչ մեղադրանք ներկայացնելը։ Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում։
Մի խոսքով, Վանեցյանին ինչ-որ բանում մեղադրելու առաջին փորձը համարենք ապուշության դեպք։ Իսկ այ օրերս ձեռնարկված երկրորդ փորձը, կարծում ենք, իրենից ներկայացնում է տեսարան «այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ իշխանության մասին, բայց ամաչում էիք հարցնել» շարքից։
Այս անգամ ԱԱԾ շենքում հայտնաբերվեց ապօրինի զենք, որն իբր պատկանում է Արթուր Վանեցյանին։ Պարզվում է, վերջինս իր ապօրինի զենքը պահում է ոչ թե իր տանը, ամառանոցում կամ կուսակցության գրասենյակում, այլ... ԱԱԾ-ում։ Լավ, մտավոր այդ ի՞նչ մակարդակ պիտի ունենաս, որ նման մեղադրանք ներկայացնես։ Հալյուցինացիանե՛ր, հասկանում եք։ Ես, օրինակ, նման բան ենթադրել անկարող կլինեի։ Երևակայությունից այնքան էլ լավ չեմ:
Իսկ զանգվածային լրատվամիջոցներին հայտնի են դարձել այդ գործի անչափ հետաքրքիր որոշ մանրամասներ։ Այսպես, Վանեցյանին «փակելու» գործողությունը ղեկավարում է ԱԱԾ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Միքայել Համբարձումյանը, որին խոստացել են գերատեսչության փոխտնօրենի պաշտոնը, եթե կարողանա հաղթական ավարտին հասցնել գործը։ Ի դեպ, հենց նա էլ անցկացրել է խուզարկությունները, որոնց արդյունքում «հայտնաբերվել» է ապօրինի զենքը։
Զենքի պահպանման համար պատասխանատու բաժնի պետ Արտակ Թորոսյանին սկզբում փորձել են վախեցնել ուստիպել ցուցմունքներ տալ, թե ապօրինի զենքը պատկանում է Արթուր Վանեցյանին: Բայց Թորոսյանը հրաժարվել է և ձերբակալվել։ Այնուհետ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի անմիջական հրահանգով Միքայել Համբարձումյանը և քննչական վարչության պետը հարցաքննության են կանչել Արտակ Թորոսյանի կնոջը, որը նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան առաջարկել են համոզել ամուսնուն, որ տա «անհրաժեշտ» ցուցմունքները։ Համոզվելով, որ ծրագիրը չի աշխատում, կնոջը սպառնացել են. «Ամուսնուդ կնստացնենք, քեզ գործից կազատենք, ու ձեր երեք անչափահաս երեխաները սովից կմեռնեն»։
Հետաքրքիր է, իսկ երբ այս անգամ էլ պարզվի, որ Արթուր Վանեցյանի գործողություններում հանցակազմ չկա, ի՞նչ են անելու ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ու այդ գերատեսչության վարչությունների պետերը։ Սկսելու են մշակել երրո՞րդ ծրագիրը։
Կարծում ենք, այդպես էլ կվարվեն։ Միանշանակ է, որ Փաշինյանն ամեն ինչ անում է Արթուր Վանեցյանին մեկուսացնելու համար։ Դա, անշուշտ, քաղաքական հետապնդում է։ Եվ կասկածից վեր է, որ քաղաքական հետապնդումների կենթարկվեն ռեժիմի անխտիր բոլոր ընդդիմախոսները. Փաշինյանի կողմից արդեն ստեղծվել են բռնաճնշիչ մեքենայի անհրաժեշտ բոլոր մեխանիզմները։ Այն արդեն անցել է փորձարկումն ու լիովին պատրաստ է շահագործման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 10:32
В основе политики власти Пашиняна - ненависть. Легитимированная, получившая высочайшее одобрение, направляемая с разной степенью агрессивности, ненависть к собственной стране и народу, ко всему национальному. Объектами ненависти являются Армянская Апостольская Церковь, наши национальные ценности и традиции, история, язык и культура, Арцах и арцахцы, армия, истинные патриоты своей Родины, имеющие честь и достоинство граждане, политические оппоненты режима... Именно ненависть и жажда власти привели к тому, что репрессии, уголовные преследования, физические расправы стали составными частями государственной политики. Это очень тяжелый вывод, но не осталось больше разумных объяснений тому беспределу, в который погрузил страну Пашинян.
-
2025-07-10 09:49
Важнейшим качеством для всякого руководителя (будь то директор бани или глава государства) является умение найти в своей работе главное и отсечь лишнее. Чтобы лишнее не мешало главному! Вот уже сколько времени Пашинян убедительно демонстрирует всем, что понимает приоритеты правильно: главное для него удовлетворить абсолютно все пожелания турецко-азербайджанского тандема, а все остальное - обеспечение безопасности страны и граждан, отстаивание национальных интересов, повышение благосостояния населения и т.д. - всего лишь лишнее, подлежащее отсечению.
-
2025-07-09 09:38
В области внутренней политики у нас, сограждане, довольно длительное время налицо весьма парадоксальная ситуация. Власть, отдадим ей должное, раз за разом проваливает все, за что берется, тогда как оппозиция столь же последовательно и неуклонно проваливает любые попытки провалами властей воспользоваться. Проваливает не только институционально, но и эмоционально, будучи не в состоянии поднять массы на протест даже в тех случаях, когда они и сами рвутся в бескровный бой. Поведение отечественной оппозиции нередко до такой степени играет на руку властям, что даже не знаешь, как это понимать. И это при том, что сохранение власти Пашиняна неминуемо обернется непредсказуемыми последствиями, минимальным из которых будет уничтожение страны.
-
2025-07-05 10:05
Пашиняну все же очень повезло. Снаружи полное понимание и безостаточное содействие Запада (вспомним заявления президента Франции Макрона и Каи Каллас), всячески поощряющего продажу турецко-азербайджанскому тандему Армении даже не по сходной цене, а практически за бесценок. Внутри полная поддержка готовой ради вождя на все армии янычаров в полицейской форме и преданных сектантов, произрастающая из стокгольмского синдрома пополам с откровенной тупостью. Ну и вытесненные комплексы, позволяющие вести войну против Церкви, "национализировать" "Электрические сети Армении", арестовать двух архиепископов, Самвела Карапетяна и других оппонентов тут как тут, разумеется: коллективное в обнимку с бессознательным. Красота!