Последние новости

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Կոճերը փոխելու համար երկու«պատուհան» է հատկացվում՝ յուրաքանչյուրը 3,5 ժամ տևողությամբ: Իհարկե, հնարավոր է և մեկ օրվա ընթացքում աշխատանքը կատարել, բայց կա գնացքային իրավիճակ, երկաթուղին պետք է աշխատի առանց ընդհատումների», - ասում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևանի գծի ուղեմասի պետ Հրաչ Քևնակսզյանը: Ուղեմասի աշխատողներն այժմ փոխում են Արմավիր-Արաքս հատվածում գտնվող երկաթուղային կամուրջներից մեկի կոճերը:

Որոշ երկաթուղային կամուրջների կառուցվածքային առանձնահատկությունները (մետաղական կոնստրուկցիաներով հիմք ունեցող) թույլ չեն տալիս երկաթբետոնե կոճեր տեղադրել դրանց վրա, միայն փայտե: Երևանյան ուղեմասում ընդամենը չորս նման կամուրջ կա: Այս դեպքում տեղադրվում են ոչ թե սովորական փայտե կոճեր, այլ կամրջային գերաններ, որոնք սովորականներից ավելի երկար և խոշոր են: Բելառուսում գնվող կամրջային գերանների ծառայության ժամկետը 10 տարի է: Չի կարելի համեմատել երկաթբետոնե կոճերի հետ, դրանք ունեն մինչև 70 տարի շահագործման ժամկետ, սակայն այս կամրջի վրա դրանք անպիտան են երկաթե հիմքի պատճառով:

«Այս կամրջի երկարությունը 100 մետր է, երկու օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտ 200 գերան դնել, - պատմում է Քևնակսզյանը: - Եվ անհրաժեշտ է դրանք տեղադրել որակով՝ այս հատվածում արագությունը մինչև 100 կմ /ժամ է հասնում»:

Ընդհանուր առմամբ, «Երևան» գծի ուղեմասն ունի 196 կիլոմետր գծեր, որոնք աշխատանքային վիճակում է պահպանում Քևնակսզյանի գլխավորած ուղեմասը: Այս կիլոմետրերի գրեթե կեսն առանց ծայրակցվանքի են, ուղևորատար գնացքների փափուկ ընթացքն ապահովելու համար ռելսերը ծայրերով իրար են եռակցվում:

«Հաշվի առնելով ջերմաստիճանային մեր տատանումները` եռակցված ռելսի առավելագույն երկարությունը կազմում է 800 մ: Ավելի մեծ երկարությունը թույլ չի տա, որ ռելսերն ազատ կրճատվեն ու երկարեն սեզոնային ջերմաստիճանային տատանումների ժամանակ», - նշում է երկաթուղայինը:

Եվ իսկապես, մինչ բանվորները գերաննեն են տեղադրում, կողքին դրված ռելսերը Արմավիրի արևի տակ հասցրեցին այնքան տաքանալ, որ մեծ դժվարությամբ են վերադառնում իրենց տեղերը:

Այս իրավիճակը հաղթահարելու համար գծի աշխատողներն ունեն իրենց հնարքները, ինչպես նաև բազմաթիվ այլ նրբություններ՝ մի քանի հազար կոճեր փոխարինելու հարցում: Ըստ ծրագրի, միայն 2020 թվականին «Երևան» գծի ուղեմասի աշխատակիցները պետք է տեղադրեն 7 500 նոր կոճեր, որոնցից 4 500-ը՝ երկաթբետոնե:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
    2025-06-26 17:20

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։

  • ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-14 15:58

    2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։

  • ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ՇՈՐԺԱ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
    2025-06-11 10:15

    Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։

  • ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ
    2025-05-26 08:49

    2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։