Последние новости

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԿԶԲՈՒՆՔԻ

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու են ևս մեկ ամսով։ Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Պարետը նշեց, որ նախատեսվում են ռեժիմի որոշ «մեղմացումներ»։ Մասնավորապես, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման դեպքում վերանայվելու է Հայաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման սահմանափակումները։

Ավինյանը չբացառեց, որ կարող են թույլատրվել նաև զանգվածային հավաքներն ու հասարակական միջոցառումները: Միևնույն ժամանակ շատ բան է կախված վիրուսի դեմ պայքարի միտումներից։ Նա նշեց նաև, որ սա կլինի արտակարգ դրության ռեժիմի վերջին երկարաձգումը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մինչ այժմ արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումներն ընդունվել են սահմանված ժամկետի ավարտի նախօրեին։ Այսինքն՝ ամսի 13-ին մոտ։ Իսկ այժմ համապատասխան որոշումը չգիտես ինչու կայացվում է նվիրական ամսաթվից մեկ շաբաթ առաջ, ինչը փոքր-ինչ տարօրինակ է։ Մանավանդ եթե հաշվի առնենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վիճակագրության մեջ արձանագրվող որոշակի դրական միտումները: Բայց ինչը է՛լ ավելի տարօրինակ է. պարետն արդեն այսօր հայտարարում է, որ դա լինելու է արտակարգ ռեժիմի վերջին երկարաձգումը։ Ըստ տրամաբանության՝ այն մասին, թե պետք է արդյոք հաջորդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, թե ոչ, կարելի է դատել՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից, որ կտիրի մեկ ամիս անց։ Այսինքն՝ սեպտեմբերի սկզբին։ Իսկ այստեղ արդեն այսօր հայտարարվում է, որ երկարաձգում այլևս չի լինելու։ Ընդ որում տվյալ դեպքում կարևոր է նկատել. համաձայն կանխատեսումների ՝ աշնանը սպասվում է վիրուսի տարածման հերթական ալիքը։

Ասվածը կարող է թվալ ոչ այնքան էական հանգամանք։ Սակայն իրականում ստացվում է, որ արտակարգ դրության սահմանումը, երկարաձգումը կամ չեղարկումը մի տեսակ այնքան էլ կապված չեն իրական համաճարակաբանական պատկերի և կանխատեսվող իրավիճակի հետ։ Կատարյալ առեղծված է մնում, թե ինչ բնութագրիչների և չափորոշիչների հիման վրա են կայացվում արտակարգ դրության ռեժիմին վերաբերող որոշումները, և ընդհանրապես, որն է այդ ռեժիմի իմաստը։

Նախորդ ամսվա սկզբին Տիգրան Ավինյանը խորհրդարանում փորձեց ներկայացնել այդ հարցերի պատասխանը։ Մասնավորապես, նա նշեց, որ արտակարգ դրության շրջանակներում մտցված բոլոր սահմանափակումները կվերացվեն միայն այն ժամանակ, երբ մի քանի շաբաթ շարունակ երկրում չգրանցվի վիրուսի ոչ մի նոր դեպք: Դա, իհարկե, բավականին ֆանտաստիկ հնչեց, բայց կարծես թե նախանշվեց գոնե ինչ-որ սկզբունք, որի հիման վրա պետք է ընդունվեն արտակարգ դրության ռեժիմին վերաբերող որոշումները։ Իսկ այժմ, խոսելով վերջին երկարաձգման մասին, խախտվում է նույնիսկ այդ սկզբունքը։ Դե, չի կարող հերթական արտակարգ շրջանի ավարտին (սեպտեմբերի սկզբին) ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում գրանցված չլինի ոչ մի նոր դեպք։ Դրա համար վարակվածների օրական քանակը պետք է զրոյական լինի առնվազն օգոստոսի երկրորդ կեսից։ Իսկ դա պարզապես անհնար է։

Ուրեմն ինչո՞ւ է ընդհանրապես պետք հինգերորդ և վերջին անգամ պահպանել արտակարգ դրությունը: Մի կողմից՝ այն գործում է փաստորեն անկախ համաճարակաբանական իրավիճակից։ Մյուս կողմից, եթե իսկապես վերացվեն սահմանափակումները, ներառյալ զանգվածային հավաքների և հանրային միջոցառումների անցկացման արգելքը, ապա ի՞նչն է մնալու արգելանքի տակ։ Ըստ էության, միակ բանը, որ մնում է չոր նստվածքում, դիմակային ռեժիմն է և, գլխավորը՝ տուգանքները դրա (ռեժիմի) խախտման համար։ Գումարած տուգանքները, որոնց ենթարկվում են կազմակերպությունները՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Ահավասիկ, ըստ էության, արտակարգ իրավիճակի ողջ արդյունքն այսօրվա դրությամբ։ Մինչդեռ արդեն սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ ենք, որը խորանում է օրըստօրե, ինչպես ասում են, իր հունով։ Իսկ արտակարգ դրությունը խորացնում է դա (ճգնաժամը)՝ բիզնես միջավայրի և սոցիալական ոլորտի վրա լրացուցիչ ճնշումով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОЩУНСТВО И ЦИНИЗМ. ВЛАСТИ НЕ ОТОРВАТЬ ОТ БЮДЖЕТНОЙ КОРМУШКИ
      2020-09-25 11:30
      600

      В качестве поощрения депутаты Национального Собрания, государственные служащие и сотрудники аппарата получат единовременное денежное вознаграждение в размере 75% от официальной месячной ставки. Об этом Новости Армении - NEWS.am сообщили в пресс-службе НС. Отметим, что сумма премиальных спикера парламента составила 892 890 драмов, вице-спикеров - 694 470 драмов, депутатов - 496 050 драмов, советника председателя НС - 471 247 драмов.

    • ДЕГРАДАЦИЯ В СТРАТЕГИЧЕСКОЙ ОБЕРТКЕ
      2020-09-24 11:08
      995

      К презентации очередного труда Никола Пашиняна общественность, политические круги и экспертное сообщество отнеслись по-разному. Кто-то счел долгоиграющую лекцию премьера набором тостов, кто-то усмотрел в содержании "доклада" декларативность и просто заявление о благих намерениях, кто-то обратил внимание на фантастические цели и нереалистичность их достижения.

    • МОГЛО БЫТЬ БОЛЬШЕ
      2020-09-24 10:59
      683

      Оборот в сфере высоких технологий Республики Армения в первой половине 2020 года по сравнению с аналогичным периодом прошлого года увеличился на 24%: с 142 миллионов долларов до 176 миллионов долларов. Как сообщает "Арменпресс", об этом на своей странице в Facebook написал премьер-министр Никол Пашинян. Премьер-министр сообщил, что количество сотрудников в сфере увеличилось на 13%: с 14 тыс. 533 до 16 тыс. 442, а количество действующих компаний увеличилось на 11%: с 1007 до 1118.

    • БОДРЫМ ШАГОМ К БЮДЖЕТНОМУ КРИЗИСУ
      2020-09-23 11:38
      916

      Еще в прошлом году, когда обсуждался бюджет на текущий год, когда не было ни пандемии, ни ее негативного воздействия на мировую экономику, правительством Армении планировались серьезные испытания для армянской казны в 2020-м.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ