«Լիդիանի» տնակները մասնագետները կտեղափոխեն այլ տարածք
«Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, կգան համապատասխան մասնագետներ և կտեղափոխեն համապատասխան տարածք։ Այս մասին Ամուլսարում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։
«Ես պարզ բառերով ասացի, որ գնում է գործընթաց։ Մենք այսօր նամակ ենք գրել, վաղն առավոտյան իրենք սխալվել են տեղադրման կետում, կգան համապատասխան մասնագետներ և ցույց կտան ձեր ներկայությամբ, թե որտեղ պետք է տեղադրվեն։ Իրենք միջոցներով տնակը կտեղափոխվի համապատասխան տեղը»,- ասաց քաղաքապետը։
Վարդան Հովհաննիսյանը նշեց, որ մոտավորապես 7 մետր այլ տարածք կտեղափոխեն վագոն-տնակները, ցուցարարներն էլ հայտարարեցին, որ համաձայն չեն՝ ընդամենը 7 մետր հեռացնելու որոշման հետ։
Ակցիայի մասնակիցներին քաղաքապետը խնդրեց բացել Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։
Այս պահին ակցիայի մասնակիցները քննարկում են ճանապարհը բացելու, ակցիան դադարեցնելու վերաբերյալ հարցերը։ Առայժմ բողոքի ակցիան շարունակվում է։
Նշենք, որ քիչ առաջ Ջերմուկի քաղաքապետը լրագրողներին ասաց, որ վաղը հնարավոր է ոչ միայն «Լիդիան» ընկերության վագոն-տնակների հեռացումը, այլ նաև Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հեռացումն այլ տարածք։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից և Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը:
Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։
Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".