Последние новости

Ինտերպոլը մասնագետներ կուղարկի Բեյրութ

Ինտերպոլը մասնագետներ կուղարկի Բեյրութ Լիբանանի իշխանությունների խնդրանքով։ Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Նշվում է, որ միջազգային թիմը, որում ներգրավված են աղետի զոհերին հայտնաբերելու փորձագետներ, տեղում օգնություն կցուցաբերի։

«Այդօրինակ օգնություն ցուցաբերելու Ինտերպոլի փորձը կարող է զգալիորեն օգնել երկրի իշխանություններին, և մենք կշարունակենք ցուցաբերել ցանկացած օգնություն, որի կարիքն ունի և որի համար դիմում է Լիբանանը»,-հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ