Ցույցեր Բեյրութում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիրակի Բեյրութում բողոքի ցույցի մասնակիցները ներխուժել են Լիբանանի աշխատանքի նախարարության, ինչպես նաև տեղահանված անձանց գործերով նախարարության շենք, հաղորդում է Al-Hadath հեռուստաալիքը։ Դրա տեղեկություններով՝ ցուցարարները վանկարկում են «Պետությունը մենք ենք» կարգախոսը։
Կիրակի Լիբանանի բանակը նախազգուշացրել է ցուցարարներին դուրս չգալ խաղաղ ցույցերի շրջանակից։ «Բռնություն գործադրող անձանց հետ մենք կվարվենք համապատասխան կերպով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
MTV հեռուստաալիքը հաղորդում է, որ անվտանգության ուժերն օգտագործում են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ցուցարարներին հաջողվել է հեռացնել մետաղյա ցանկապատերից մեկը, որը պաշտպանում էր խորհրդարանը․ նրանք նետում են պայթուցիկներ։
Reuters-ը հաղորդում է, որ խորհրդարանի մուտքի մոտ հրդեհ է բռնկվել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել ցանկապատից այն կողմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.