ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որտեղ հայտնում են, որ ՀՀ կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումը և չի ապահովել Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը:
«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար»,- նշված է հայտարարության մեջ:
Փաստաբանները նշում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով ՄԻԵԴ-ի որոշումից հետո որևէ բան չի փոխվել:
Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը վճռի կատարման համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որը լրացել է օգոստոսի 5-ին: Վճռում ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությունից պահանջել էր ապահովել Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում, ինչը չի կատարվել:
Խաչատրյանների փաստաբանական խումբը ամիսներ շարունակ պնդում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, և որ չվիրահատվելը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:
Փաստաբանները հիշեցնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց գանգատը վարույթ է ընդունել առաջնահերթության կարգով, իրենց մեկնաբանությամբ՝ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակից ու իշխանությունների անգործության փաստերից ելնելով։
«Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով»,- գրված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.