ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են
Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար ԱՀ մուտքը դյուրացվել է: Այս մասին նշվում է տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում:
«Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ։
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այսօր ստորագրել է Հրամանագրից բխող որոշումներ:
Որոշումներից մեկի համաձայն (http://bit.do/fHrYg)` Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է: Այսօրվանից մուտք գործելու համար Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչև 6 տարեկան երեխաների համար: ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են:
Նշվում է, որ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն, հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը:
Հիշեցնենք, որ ԱՀ քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ:
Հաղորդվում է, որ պարետ Ժիրայր Միրզոյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ (http://bit.do/fHr7X)՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 13:19
Аресты, анонс штурма Эчмиадзина, рейдерский захват «Элсетей», обыски, драка в НС – всё это обострение связано с политической заявкой Самвела Карапетяна. В преддверии выборов это представляет угрозу для действующей власти.
-
2025-07-08 13:03
Мир между Арменией и Азербайджаном уже есть, война ведь закончилась. Об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев.
-
2025-07-08 12:56
Никто в Армении не может совершить переворот. Намотайте это себе на ус. Об этом на внеочередном заседании Национального Собрания во время обсуждения ходатайства о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата от оппозиционного блока «Армения» Артура Саркисяна заявил 8 июля депутат от правящей партии «Гражданский договор» Хачатур Сукиасян.
-
2025-07-08 12:54
По достоверным данным 168.am, более 100 следователей мобилизованы для масштабных действий в Первопрестольном Святом Эчмиадзине.