Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. ԻՆՉՊԻՍԻ ԱՐԴՅՈՒՆՔ ԷԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԻ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ, ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՅԴ ԵՐԿԻՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԻ ԼԻՆԻ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բելառուսում հետընտրական զարգացումները սկզբում հիշեցնում էին «Հայաստան–2008»–ն իր «Մարտի 1»–ով, իսկ հիմա վերածվել են «Հայաստան–2018»–ը հիշեցնող իրադարձությունների։ Չի բացառվում, որ առաջիկայում ամեն ինչ գնա ուկրաինական տարբերակով։
Ուշագրավն այն է, որ Բելառուսում հեղափոխական զարգացումների դրսի մոդերատորները բացահայտ են գործում և ուղղակիորեն միջամտում ներքին գործերին։ Մեզ մոտ դրա կարիքը չկար, քանզի «թավշյան», ի տարբերություն բելառուսականի, հեղափոխական կուռք ուներ, իսկ ՀՀ իշխանությունն էլ, ի տարբերություն Լուկաշենկոյի, որը դեռ դիմադրում է, առանց դիմադրության հանձնվեց։
Ինչպիսի արդյունք էլ արձանագրվի Բելառուսում, ակնհայտ է, որ այդ երկիրն այլևս առաջվանը չի լինի։ Չեմ ասում կլինի լավը կամ վատը։ Առաջվանը չի լինի և՛ ներքին քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական հարցերով։
Աշխարհն այժմ այնքան փոխկապակցված է, որ Հայաստանում տեղի ունեցածն անուղղակիորեն ազդել է Բելառուսի վրա, իսկ այնտեղի գործընթացներն իրենց արձագանքն են ստանալու մեզ մոտ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.