ՀՀ կառավարությունը լիբանանահայերին ընդունելու համար հատուկ փաթեթ է մշակում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ամփոփելով օգոստոսի 9-11–ը կայացած լիբանանյան այցը, հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա արժանապատվորեն ընդունել Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող լիբանանահայերին։
«Լիբանանում Հայաստանի դեսպանատան տվյալներով` այսօր մոտ 25 000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է, և մենք բարոյական պարտականություն ենք զգում ոչ միայն նրանց, այլ բոլոր լիբանանահայերի նկատմամբ։ Եթե այնտեղ ապրող հայն ուզում է լքել երկիրը, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք գան Հայաստան»,–ասաց Սինանյանը։
Նրա խոսքով` հուլիս–օգոստոս ամիսներին 5 չվերթով Լիբանանից 370 հայ է եկել Հայաստան` հաստատվելու։ Բացի այդ, Լիբանան մեկնած մարդասիրական օգնության երեք ինքնաթիռներով էլ 101 մարդ է վերադարձել հայրենիք։
Սինանյանը հայտնեց, որ լիբանանյան այցի ժամանակ իրար հակասող երկու տեղեկություն են ստացել. հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ընթացքում ասել են, որ տեղի համայնքն ամուր է և կառչած տեղի հողին, իսկ բոլոր մյուս հանդիպումների ժամանակ այլ պատգամ են ստացել, թե լիբանանահայությունը խուճապային տրամադրություններ ունի, և մարդիկ ուզում են լքել Լիբանանը։
Մեծամասնությունը, ըստ Սինանյանի, հենց Հայաստան է ուզում վերադառնալ, սակայն մեծ ցանկության դեպքում անգամ նրանք Լիբանանը լքելու լուրջ խնդիրներ ունեն։ Հարցն այն է, որ մարդիկ չեն կարող բանկերից իրենց խնայողությունները հանել, բացի այդ, Լիբանանում տիրող տնտեսական ծանր վիճակի պատճառով չեն կարող նաև իրենց տունը վաճառել։ Այս խնդիրը, ըստ սփյուռքի գործերի հանձնակատարի, չի լուծվի ո՛չ մեկ շաբաթում, ո՛չ էլ մեկ ամսում։
«Այս դեպքում ասել, որ Հայաստանի կառավարությունը լիբանանահայերի նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, ճիշտ չէ, քանի որ կստացվի` մենք թելադրողի դերում ենք և իրավիճակ ենք ստեղծում, որ մարդիկ վերադառնան Հայաստան։ Ո՛չ, մենք դիտորդի դերում ենք»,–ասաց Սինանյանը` հավելելով, որ Հայաստան վերադառնալ ցանկացողներին ամեն կերպ փորձելու են աջակցել։
Ինչ վերաբերում է լիբանանահայերին այս պահին անհրաժեշտ օգնությանը, ապա Սինանյանը հայտնեց, որ իրավիճակից ելնելով` ամենատարրական դեղորայքն անհասանելի է դարձել, կորոնավիրուսով վարակվածները չեն կարողանում օգնություն ստանալ։ Հայաստանը մտածում է հերթական օգնության մասին` հատկապես դեղորայքային մասով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 16:02
Действующие армянские власти создали условия, которые не только не обеспечивают, но и грубо нарушают достойную жизнь и иные права соотечественников, насильственно переселённых в Армению из Арцаха, уверен экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Армян Татоян.
-
2025-07-14 16:02
Арабская организация по правам человека в Великобритании (AOHR UK) обвиняет бывшего главу ANIF Давида Папазяна в причастности к убийствам в Газе.
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.