«Հայրենիք» հիմնադրամի ներկայացուցիչների առաջին կանգառը Քաշաթաղում էր
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Քաշաթաղի շրջանում էր։ Այս մասին տեղեկանում ենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
««Հայրենիք» զարգացման հիմնադրամի պատվիրակությունը Քաշաթաղի շրջանում
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում առաջին կանգառը Քաշաթաղի շրջանում էր։ Արթուր Վանեցյանը հանդիպեց այն դպրոցականներին, որոնց ամիսներ առաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սմարթֆոններ ու համակարգիչներ էր նվիրել։ Այս աշակերտները սոցիալական ծանր պայմանների պատճառով դուրս էին մնացել համավարակի հետևանքով հեռավար ուսուցման անցած դպրոցական ծրագրերից։
Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը դեռևս ապրիլին անցկացրել էր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Արթուր Վանեցյանը երեխաների հետ վիրտուալ հանդիպման ընթացքում ընդգծել էր, որ առանց հայրենասիրության, սերունդների որակյալ կրթության, ազգային դաստիարակության, ընտանեկան արժեքների ու օրենքների պահպանման, հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն։ «Այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,-ասել էր Արթուր Վանեցյանը՝ երեխաներին խոստանալով Արցախ այցելելիս հանդիպել նաև իր կրտսեր ընկերների հետ։
Ազատ ու անկաշկանդ շփման ընթացքում քաշաթաղցի դպրոցականները բազմաթիվ հարցեր ուղղեցին Արթուր Վանեցյանին, ով իր հերթին հետաքրքրվեց՝ ինչպես են երեխաներն ավարտել ուսումնական տարին, ինչ են սովորել ու ինչ են իրենց հետ տանելու դպրոցից։ Հանդիպման ավարտին քաշաթաղցի դպրոցականները հիմնադրամից անակնկալ նվերներ ստացան»,- ասվում է գրառման մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.