Արթուր Վանեցյան. Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում
Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, Արցախի միջազգային ճանաչումը չունի այլընտրանք։
Մեզ համար Արցախն ու Արցախի անվտանգությունը շատ կարևոր տեղ են զբաղեցնում, Արցախյան խնդիրը մեր կուսակցության առաջնահերթություններից է, և մենք «Միասնական հայրենիք» կուսակցության հետ հանդիպմանը մեծ կարևորություն ենք տալիս։ Այս մասին Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի և «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հանդիպմանը հայտարարել է Արթուր Վանեցյանը։
«Դուք այն մարդկանցից մեկն եք, որն անցնելով հերոսական ուղի, պարտադրել են թշնամուն խաղաղություն և դա տեղի է ունեցել ձեր անմիջական մասնակցությամբ։ 1994 թ․ հրադադարի պահից մենք ունենք ազատագրված Արցախ, ունենք մեր մեծ հայրենիքի ազատագրված հատվածներ, և այսօր մեր խնդիրն է պահել անվտանգ այդ տարածքները, պահել մեր վերահսկողության ներքո։ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախից և եթե մենք Արցախում ունենանք որևէ անվտանգային խնդիր՝ այն անմիջական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա։ Հաշվի առնելով ձեր անցած ճանապարհն ու փորձը, վստահ ենք, որ ձեր ջանքերն ուղղված են լինելու մեր մեծ հայրենիքի անվանգության ապահովմանը», ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Ողջունելով հայաստանյան գործընկերների այցը Արցախ՝ Սամվել Բաբայանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական ուժերի միջև առողջ համագործակցությունը. «Ձևի և բովանդակության միջև ընտրությունը պիտի կանգ առնի բովանդակության վրա: Անկախ քաղաքական ուժի՝ ներքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներից, արտաքին քաղաքական ճակատում մենք պարտավոր ենք հանդես գալ միասնական օրակարգով՝ հանուն մեր հայրենիքի վաղվա օրվա», ասել է Սամվել Բաբայանը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր ղեկավարած կուսակցության նպատակներին ու խնդիրներին՝ այդ համատեքստում շեշտելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականը․
«Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին և ստանալով Արցախի բնակչության զգալի մասի վստահության քվեն՝ ներկայացված եք խորհրդարանում որպես քաղաքական երկրորդ ուժ, և, հաշվի առնելով ձեր անձնական փորձը և անցած ճանապարհը՝ դուք միայն ամրապնդելու եք ընդհանուր անվտանգային համակարգը», ասել է Ա․Վանեցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ և ՀՀ անվտանգային համակարգին, երկու կուսակցությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելուն վերաբերող հարցեր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.