Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԼԻՔՆԵՐԸ ՀԱՆԵԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՅԼՆ Է
Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքները հանելը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է, ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը.
«Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենքի ուժով հանրային մուլտիպլեքսից հանել ռուսական հեռուստաալիքները: Այսինքն՝ Հայաստանի բնակիչները շուտով չեն կարողանալու սովորական ալիքներով դիտել տարիներ շարունակ հայկական հեռուստացանկում եղած ռուսական հեռուստաալիքները, այդ թվում՝ «Первый канал», «Россия» և «Культура» ալիքները, որոնք շատ մեծ լսարան ունեն Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «հիմնավորումն» այն է, որ հայկական հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն ու միայն հայկական հեռուստաալիքներ, և ռուսերենով ու անգլերենով հեռուստաալիքներ չպետք է լինեն: Դրանք կարող են լինել մասնավոր կաբելային ցանցերում կամ մասնավոր մուլտիպլեքսում (ինչը գոյություն չունի):
Միայն ապուշին պարզ չէ, որ անգլերենի մասը զուտ աճպարարություն է, որովհետև երկար տարիներ հանրային մուլտիպլեքսում եղած CNN-ը Հայաստանում զրոյական լսարան ունի: Լեզվական, մշակութային ու քաղաքակրթական իրողություններն են այդպիսին: Իսկ ռուսերենով ալիքները, մասնավորապես՝ «Первый канал-ը» և «Россия-ն» շատ մեծ լսարան ունեն Հայաստանում, էլ չասած «Култура»-ի մասին, որ համամարդկային արժեքների և համամարդկային մշակույթի հանրայնացման համատեքստում ահռելի լուսավորչական աշխատանք է կատարում: Այս քայլով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեկ նպատակ է հետապնդում. հերթական սեպը խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ և Հայաստանը ևս մեկ քայլով հեռացնել Ռուսաստանից՝ սպասարակելով ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր սոռոսական օրակարգ:
Իհարկե, Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձելու է հիմնավորել ինքնիշխանության ամրապնդման և հայերենի դիրքերն ամրապնդելու «փաստարկներով», բայց բոլորն են հասկանում՝ չի կարող ինքնիշխանությունից և հայկական ինքնության ամրապնդումից խոսել մարդկանց մի խումբ, որ իշխանության գալուց հետո Հայաստանում Սոռոսի գրասենյակի ուղիղ ցուցումներով պատերազմ է հայտարարել հայ ազգայինին ու հայկական ինքնությանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը պատվիրատուների թելադրանքով խնդիր ունի Հայաստանի բնակչությանը դուրս հանել ռուսալեզու քաղաքակրթական-տեղեկատվական դաշտից՝ կտրելով նաև Ռուսաստանում ապրող շուրջ երեք միլիոն հայերի հետ համատեղ մշակութային-տեղեկատվական դաշտում ապրելու հեռանկարից:
Իսկ գիտե՞ք, թե ինքնիշխանության ամրապնդման կարգախոսների ներքո ռուսական ալիքների փոխարեն հայկական հանրային մուլտիպլեքսում ի՞նչ է լինելու. օրինակ՝ հայալեզու «ԱզատությունTV»-ն է լինելու: Այո այո, այն «Ազատությունը», որը ժամանակ առ ժամանակ հայերենով հայ մարդկանց շրջանում հակառուսական քարոզչություն է իրականացնում, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացնում, և երբեք չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունները», - գրել է Միհրան Հակոբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.