Սարգսյանը անդրադառձավ Փաշինյանի պատգամավորական տարիներին արված հայտարարությանը
Հայաստանը մինչև 2018 թվականի իրադարձությունները Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն, որի համար չի վճարել։ Տեղեկությունը պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պատգամավորական տարիներին արված այն հայտարարությանը, թե Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ»։
«Այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսանկյունից տգիտություն են, երբ մարդիկ չճշտված, վարկաբեկող մտքեր են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, և դրանք ունենում են շատ խորը հետևանքներ ու ոչ միայն այդ պահին։ Այդպիսի հայտարարությունը նշանակում է մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, դավաճանության մեջ։ Դա անթույլատրելի է, հատկապես այն պարագայում, երբ ՌԴ–ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել, որպես դաշնակից»,–ասաց Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահի խոսքով` շատերը կհիշեն 2010 թվականի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում փաստաթուղթ ստորագրվեց` լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ վերցրեց իր վրա։
«Մինչ այդ Ռուսաստանի ռազմական բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ նոր պայմանագրով իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար, գումարած դրան Հայաստանին օժանդակելու`թարմացնելով մեր սպառազինությունը»,–նշեց Սարգսյանը։
Նշենք, որ 2019 թվականին ևս Հայաստանը Ռուսաստանից ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի մեծ քանակ է ստացել, մասնավորապես` ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրներ և ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.
-
2025-06-06 19:29
Один из парней, оказавшихся на территории, подконтрольной Азербайджану, Андрей Гягунц, учится в Горисском государственном сельскохозяйственном колледже.
-
2025-06-06 19:26
Основная часть партии цветов из Армении благополучно пересекла границу с Грузией. Об этом Sputnik Армения сообщила начальник отдела по связям с общественностью Инспекционного органа по безопасности пищевых продуктов Ануш Арутюнян, комментируя появившиеся в СМИ сообщения о возврате груза.