Последние новости

Անտոնիո Գուտերեշը և Մայք Պոմպեոն Իրանի դեմ պատժամիջոցների հարցով հանդիպում կանցկացնեն

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը կքննարկեն Իրանի դեմ պատժամիջոցները վերադարձնելու ԱՄՆ մտադրությունը: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով՝ «հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի կեսօրին՝ գլխավոր քարտուղարի անձնական նստավայրում»:

Դիվանագիտական աղբյուրները ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ բանակցությունները վերաբերելու են Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերադարձնելու պրոցեդուրան սկսելու Վաշինգտոնի մտադրությանը:

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերադարձնելու ԱՄՆ-ի հայցի օրինականության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ՄԱԿ անդամ երկրները, այլ ոչ թե գլխավոր քարտուղարը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ