Մակրոնը և Մերկելը առաջարկել են բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնուն
Գերմանիան և Ֆրանսիան առաջարկել են բժշկական օգնություն ցուցաբերել ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնուն, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգված են նրանով, ինչ կատարվում է Նավալնու հետ:
«Այս պահին մեր ունեցած լուրերը տագնապալի են: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է նա բանակցություններից հետո Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք պատրաստ ենք ամեն անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ալեքսանդր Նավալնուն և նրա մերձավորներին՝ առողջապահության, ապաստանի և պաշտպանության առումով»,- ասել է Մակրոնը: «Հուսով եմ, որ նրան կարելի է փրկել»:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է իր հիվանդանոցներում բուժել Նավալնուն, բայց նրա շրջապատի կողմից դեռ նման խնդրանք չի ստացել: «Հուսով եմ, որ նա արագ կապաքինվի, և եթե խնդրեն, մենք նրան կտրամադրենք բժշկական օգնություն, այդ թվում՝ գերմանական հիվանդանոցներում: Բայց խնդրանքը պետք է գա այնտեղից»,- ասել է նա:
«Կարևոր է, որպեսզի այս ամբողջ իրավիճակը արագ պարզաբանվի: Մենք պնդում ենք դա, քանի որ այն, ինչ լսել ենք մինչ այժմ, շատ անբարենպաստ է: Դա պետք է արվի շատ թափանցիկ»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ ինքնաթիռը, որով Նավալնին թռչում էր Տոմսկից Մոսկվա, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում այն պատճառով, որ ընդդիմադիր գործիչն իրեն վատ էր զգացել: Նա հոսպիտալացվել էր շտապօգնության թիվ 1 հիվանդանոց, իսկ մարզային առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: ԿՊՀ-ի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը նախկինում ենթադրել էր, որ Նավալնու մոտ տոքսիկ թունավորում է։ Նրա տվյալներով՝ բլոգերը կոմայի մեջ է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.