Ինչի՞ց են դժգոհ ձկնորսները
Ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ իրենց արգելում են ձուկ որսալ։
«Մեզ չեն թողնում ձուկ բռնել, ու մենք էլ առաջարկում ենք որոշ գումարի դիմաց թույլատրեն, որ բռնենք։ 10-20 տարի է` ձուկ ենք բռնել, ոչ ոք մեզ մի բան չի ասել, հիմա եկել են ու մեզ ասում են` չենք թողնելու»,–ասաց բողոքի ակցիա անողներից Վախթանգ Ստեփանյանը` հավելելով, որ գոնե այս սեզոնին դրանով էին ընտանիք պահում։
Նրա խոսքով` այս տարի սիգի պաշարները բավական շատ են։ Բայց, ըստ նրա, իրենց թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվեն, որ որոշ ժամանակ անց ձկան գինը բարձրացնեն։
Նշենք, որ նրանք արդեն իսկ բացեցին ճանապարհը` ասելով, որ մինչև երեքշաբթի, եթե խնդրին լուծում չտան, ապա նորից ճանապարհը փակելու են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.