Էդգար Շաթիրյան. Չեմ բացառում, որ հաջորդեն պրոցեսներ ՄԻԵԴ-ում
Ես կլինեմ, թե որևէ այլ սուբյեկտ, ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածուն պետք է գիտակցի, որ պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետև Սահմանադրական դատարանի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, և չեմ բացառում, որ անկախ այս ընտրության փուլից, հաջորդեն պրոցեսներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Էդգար Շաթիրյանը, որը կարող է լինել Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության թեկնածուն:
«Ես, որպես իրավաբանական համայնքի ներկայացուցիչ իմ մասնագիտական դիրքորոշումը բազմիցս ներկայացրել եմ, և ցանկանում եմ արձանագրել, որ այդ հարցի առնչությամբ իմ դիրքորոշումը չի փոխվել», ասել է նա։
Ամբողջապես իրավակա՞ն գործընթաց էր այն, ինչ տեղի ունեցավ ՍԴ շուրջ, հարցին արձագանքելով, Էդգար Շաթիրյանն ասել է, թե այս պահին այո կամ ոչ ասելու դեպքում իր պատասխանը կլինի ոչ ամբողջական, քանի որ այո կամ ոչ ասելու դեպքում, պետք է ներկայացնես պատշաճ հիմնավորումներ։
«Այդպիսի հիմնավորումներ ես ներկայացրել եմ, այլ հարց է, թե ինչ շրջանակների համար են այդ մոտեցումները եղել ընդունելի», ասել է իրավաբանը։
Է.Շաթիրյանն ասել է նաև, որ տեղյակ չէ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ինչ ձևաչափով է լինելու և ովքեր են լինելու այդ հանդիպմանը.
«Ենթադրում եմ որ գերակշռող մեծամասնությունը կլինեն իշխող խմբակցության պատգամավորները։ Ենթադրվում է, որ կլինեն մոտեցումների, դիրքորոշումների հստակեցումներ։ Կներկայացնեմ իմ դիրքորոշումները, մնացածը կառավարության իրավասության դաշտում է», նշել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 18:17
Окончательной четкости вокруг сроков процедуры выражения вотума недоверия премьер-министру Армении нет. Об этом заявил в беседе с журналистами после продлившейся около часа встречи с руководителем парламентской фракции «Честь имею» Айком Мамиджаняном 11 июня депутат от блока «Армения», представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.
-
2025-06-11 18:11
Расходы Министерства здравоохранения Армении в 2024 году составили 153,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 18:09
Нужно сдерживать попытки установления чьей-либо гегемонии на Южном Кавказе, заявил старший научный сотрудник иранского Института политических и международных исследований Сейед Мохаммад Казим Саджадпур на форуме APRI Armenia.
-
2025-06-11 18:06
Москва осведомлена об обеспокоенности Баку по поводу деятельности миссии ЕС в Армении. Об этом в ходе очередного брифинга заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.