Հայաստանում մեկնարկել է պետական ինովացիոն GovTech Launchpad ծրագիրը
Հայաստանում մեկնարկել է պետական ինովացիոն GovTech Launchpad ծրագիրը: Ծրագրի նպատակը հասարակական խնդիրների նորարարական լուծումներ ստեղծելն է` հասարակական հատվածի և ստարտափների միջև կապ ձևավորելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ստարտափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական լուծումներ, որոնք կաջակցեն հայրենադարձներին և հայկական սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր նոր են որոշել վերադառնալ իրենց պատմական հայրենիք: Ներկայացնելով ծրագիրը՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ դրա նպատակը հայրենադարձության գործընթացում նոր տեխնոլոգիաների ներգրավումն է:
Նա նշեց, որ GovTech Launchpad-ը շատ հետաքրքիր ծրագիր է, իսկ դրա իրականացումը ծայրահեղ օգտակար կլինի երկրի համար: «Մենք հազվագյուտ ժողովուրդ ենք, այն տեսակետից, որ մեր երկրի բնակչությունը համեմատաբար փոքր է, բայց մենք ունենք մեծ սփյուռք: Այդ իսկ պատճառով մեզ համար գերակա խնդիր է այնպիսի պայմանների ստեղծումը, որ մեր հայրենակիցների մեծ մասը գերադասի ապրել իր պատմական հայրենիքում՝ միանալով մեր պետության զարգացմանը և այնպիսի երկրի կառուցմանը, որի մասին մենք բոլորս երազում ենք»,- ասաց Սինանյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարության ռազմավարական նպատակը մինչև 2050 թվականը 5 մլն բնակչություն ապահովելն է: Հույս հայտնելով, որ նշված ժամկետին հնարավոր կլինի հասնել ավելի տպավորիչ ցուցանիշներով, Սինանյանն ընդգծեց, որ դրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել հայրենադարձության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: «Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, որը ստեղծում է հնարավորություններ, որոնք նախկինում գոյություն չունեին»,- ասաց նա: Սինանյանը հավելեց, որ այս ծրագիրը կոչված է ներգրավելու ընկերություններին, կազմակերպություններին և մասնավոր անձանց` որոնելու տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան պարզեցնել և հեշտացնել հայրենադարձության գործընթացը:
«Մենք մեծ հույս ունենք, որ միասին աշխատելով՝ կկարողանանք հասնել այդ նպատակին»,- եզրափակեց Սինանյանը: Նշենք, որ ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն կտրամադրի Միջազգային համագործակցության գերմանական GIZ ընկերակցությունը, իսկ Սոցիալական ինովացիաների և ձեռներեցության զարգացման կենտրոնների միջազգային Impact Hub ցանցի հայկական ներկայացուցչությունը կտրամադրի տեխնիկական աջակցություն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: