Последние новости

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է աշնանն անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են աշնանը կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ТАСС-ին տված հարցազրույցում:

«Համանախագահները ցանկանում են այս աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Այնուամենայնիվ, Հայաստանի գործողությունները փաստացի միջնորդների ջանքերը հավասարեցնում են զրոյի», - ասել է նա:

Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը թուլացնում է բանակցությունները վերսկսելու հնարավորությունները»:

«Նման պայմաններում վաղաժամ կլինի խոսել արտգործնախարարների հանդիպման ժամկետների մասին», - նշել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ