ՌԴ ԱԳՆ. Ալեքսեյ Նավալնու թունավորումը ձեռնտու չէ Ռուսաստանի ղեկավարությանը
Ալեքսեյ Նավալնու թունավորումը ձեռնտու չէ Ռուսաստանի ղեկավարությանը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որն արվել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպման արդյունքներով։
«Սթիվեն Բիգանը բարձրացրեց Ալեքսեյ Նավալնու հարցը: Դեպքը նախապես որակելով որպես «միջադեպ»՝ ամերիկյան կողմը շեշտեց, որ «որպես ընդդիմադիր գործչի նրա թունավորման վարկածը հաստատվելու դեպքում Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին կմթագնի 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հանդեպ ամերիկյան հասարակության արձագանքը»:
Զրուցակցիս ուշադրությունը հրավիրելով անհիմն մեղադրանքների անթույլատրելիության վրա՝ ընդգծեցինք, որ Ռուսաստանի ղեկավարությունը հանդես է գալիս միջադեպի առավել մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննության օգտին: Խորը վիրավորական ենք համարում «ճշմարտությունը թաքցնելու» մեղադրանքը, որ հնչումէ որոշ արևմտյան մայրաքաղաքներից՝ Օմսկի բժիշկների դեմ, որոնք անմիջապես Նավալնուն բարձրակարգ օգնություն են ցուցաբերել»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հիշեցրել են, որ տուժածի հիվանդության պատմության ամբողջական տվյալները փոխանցվել են գերմանացի բժիշկների բրիգադին, որոնք ժամանել են Օմսկ՝ Նավալնուն տեղափոխելու Բեռլինի «Շարիտե» կլինիկա: «Հուսով ենք, որ գերմանացի բժիշկները կցուցաբերեն նույնքան մասնագիտական մոտեցում և թույլ չեն տա, որ իրենց լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները օգտագործվեն քաղաքականացված որևէ նպատակով:
Միաժամանակ, ամերիկացի զրուցակցի ուշադրությունը հրավիրվեց այն կասկածելի շտապողականության վրա, որով Նավալնու դիտավորյալ թունավորման վարկածը որսացին Վաշինգտոնում և Բրյուսելում: Անխուսափելիորեն հարց է առաջանում` ո՞ւմ է դա ձեռնտու: Ռուսաստանի ղեկավարությանը՝ ակնհայտորեն ոչ: Ավելին, մենք կրկին հիշեցրինք ոչ միայն այս կոնկրետ դեպքը, այլև, այսպես կոչված, «Ա.Վ. Լիտվինենկոյի և Սկրիպալների դեպքերը», որոնց մասին միասնաբար և կարծես հրահանգով հիշեցին արևմտյան ԶԼՄ-ները, բացահայտ, անկողմնակալ և հաստատված փաստերով հետաքննելու մեր պատրաստակամության մասին:
Առայժմ մեր բոլոր ծայրաստիճան հստակ հարցերին պատասխաններ չկան», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 16:30
Парламент Азербайджана с в третьем чтении утвердил проект Конституционного закона «Об утверждении изменений в Конституцию Нахиджеванской Автономной Республики».
-
2025-07-08 16:29
Парламент Армении лишил депутатской неприкосновенности депутата оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна. За ходатайство генпрокурора проголосовали 62 депутатов, против не было. Оппозиция не участвовала в голосовании.
-
2025-07-08 15:25
Всемирный совет церквей обеспокоен арестами церковных иерархов в Армении, действиями силовых структур в Первопрестольном Эчмиадзине. Организация выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ВСЦ.
-
2025-07-08 15:23
Правоохранители задержали главного инженера Мусалерского филиала компании «Электрические сети Армении» (Армавирская и Арагацотнская области) Ара Авакяна. Его доставили в следственный отдел Зейтуна. Об этом сообщил адвокат Тигран Айрапетян.