Զեյթունում շենքի փլատակների տակից տղամարդու դի է դուրս բերվել
Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։
«Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962թ․) դին», – հայտնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։
Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.