ՌԴ գլխավոր դատախազություն. Քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն առայժմ հիմքեր չի տեսնում Ալեքսեյ Նավալնու թունավորման վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին նշված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է Meduza-ն։
Գլխավոր դատախազությունից ընդգծել են, որ մինչ հիմա հաստատված չէ որևիցե տվյալ, որը «կվկայեր Նավալնու նկատմամբ դիտավորյալ հանցավոր գործողությունների իրագործման մասին»։ Գերատեսչությունից հայտարարել են նախնական ստուգման անցկացման մասին՝ նշելով, որ այդպիսի ստուգումը ստանդարտ է ավիաուղևորների հետ տեղի ունեցած լուրջ պատահարների դեպքում։
Գլխավոր դատախազությունից նաև հայտնել են, որ դիմել են Գերմանիայի արդարադատության մարմիններին՝ իրավական օգնության խնդրանքով, գերմանական կողմին խնդրել են տրամադրել Բեռլինից Նավալնուն բուժող բժիշկների բժշկական եզրակացություններով փաստաթղթերը։ Գերատեսչությունից ընդգծել են, որ Գերմանիան արդեն պատրաստակամություն է հայտնել այս հարցում համագործակցելու։
Դատախազությունից բացի, Նավալնու թունավորման հետ կապված ստուգում է սկսել Սիբիրի դաշնային մարզի ՆԳՆ տրանսպորտի վարչությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.