Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ. ՈՉ ԹԵ ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Եթե, նույնիսկ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն իմանա Զարեհ Սինանյանի ասածները, ընդամենը քմծիծաղ կտա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, թե աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ ուծեցնելու հաշվին, և որ նման կերպ են առաջնորդվել նաև հայ թագավորները:
«ՈՉ ԹԵ ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Լսեցի Զարեհ Սինանյանի մտքի գոհարները։ Խորը մտավարժանքներ անելով հայոց հնագույն պատմության մեջ և որոշելով, որ Արգիշտի թագավորն ու Տիգրան Մեծը, այլ ազգեր են ուծացրել, Զարեհ Սինանյանը որոշել է հետևել հայոց թագավորներին և Հայաստան բերել ասորիներ, արաբների և այլ ազգերի և ․․․նրանց ուծացնել և հայ սարքել։ Եվ սույն այրը պետական ծառայո՞ղ է։ Դուք հասկանու՞մ եք, որ միայն այս խոսքերով արդեն, խորը վիրավորանք և անհանգստություն եք պատճառում, Հայաստանի քաղաքացի եզդիներին, ասորիներին , մոլոկաններին և այլ ազգությունների ներկայացուցիչներին։ Չէ՞ որ նրանք այս խոսքերը կհամարեն, որպես Հայաստանի պետական, այլ ազգերին ձուլմանն ուղղված քաղաքականություն։ Ինքս կողմ եմ տառապյալ ազգերին՝ մերձավոր արևելքի երկրներրի եզդիներին, ասորիներին, այլոց Հայաստանում հյուրընկալելու գաղափարին։ Բայց, այս խոսքերից հետո, դուրս է գալիս, որ մենք նրանց «հրավիրում» ենք «սպիտակ եղեռն» իրականացնելու՝ ձուլելու։ Ա՛յ քեզ հյուրընկալություն։ Չէ՞ որ այդ ազգերն ունեն ազգային արժանապատվություն, հակառակ դեպքում , արդեն ուծացաց կլինեին և չէին հալածվի։ Հանձնակատարի փոխարեն, ես ներողություն եմ խնդրում բոլոր այն ազգերից, ում նա նկատի է ունեցել ։Եվ այս խոսքերն ասում է Սփյուռքի հանձնակատարն, այն դեպքում, որ նա պետք է քաջատեղյակ լիներ, թե որքան դժվար է սփյուռքում հայապահպանության հարցը։ Ըստ հանձնակատարի տրամաբանության, բոլոր այն երկրներում, ուր հայություն կա, պետք է տարվի հայության ուծացման պետական քաղաքականություն։
Սակայն, Զարեհ Սինանյանի խոսքերից ամենազավեշտալին, իհարկե, ճապոնացիների ծագումնաբանությունն էր։ Պարզվում է, որ ճապոնացիներն առաջացել են չինացիների և կորեացիների «սինթեզից»։ Ուղղակի « հանճարեղ» է ասված։ Զարեհ Սինանյանին կուզենայի բացատրել, որ տարբեր ազգեր կարող են առաջանալ միմյանցից տրոհվելով։ Իսկ միմյանց խառնվելով նոր ազգ չի առաջանում։ A ազգին գումարած B ազգ, չի դառնում C ազգ։ A ազգին գումարած B ազգ, կամ ձուլվում դառնում է A կամ B ազգ։
Ճապոնացիներից ներողություն խնդրելու, կարծում եմ կարիք չկա։ Եթե , նույնիսկ Հայաստանում Ճապոնիայի դեսպանն իմանա Զարեհ Սինանյանի ասածները, ընդամենը քմծիծաղ կտա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 11:19
Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:
-
2025-07-18 11:02
Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.
-
2025-07-18 10:52
Палата представителей Бельгии на пленарном заседании 17 июля приняла резолюцию, осуждающую военное нападение Азербайджана на армян Арцаха и нарушение международного права. Резолюция принята единогласно, сообщает корреспондент «Арменпресс» в Брюсселе.
-
2025-07-18 10:51
Сравнение революции 2018 года в Армении с попытками сместить Католикоса Гарегина II неуместно, поскольку речь идет о разных системах. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.