Последние новости

«The Washington Post». Հայոց ցեղասպանության ճանաչումը 2019-ին ամենաթերագնահատված թեմաներից է

«The Washington Post» ամերիկյան թերթի լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է անցնող տարվա ամերիկյան քաղաքականության մեջ ամենաթերագնահատված 5 խնդիրների ցուցակում։

Թերագնահատված հիմնական թեմաների մեջ նա նշել է «մարդու իրավունքների ավելի ակնհայտ սահմանափակումը ամերիկյան արտաքին քաղաքականությունում»։ Նա այդ ցուցակում ներառել է երեք թեմա՝ սաուդցի լրագրող Ջամալ Խոշաղջիի սպանությունը, Հոնկոնգի բողոքները և Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Նրա խոսքով՝ երեք դեպքում էլ Դոնալդ Թրամփը որոշել է պարզապես գլուխ չդնել, որպեսզի չփչացնի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Չինաստանի (առևտրային գործարքի թեժ պահին), ինչպես նաև Թուրքիայի հետ։

«Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի հարձակումներից և Ռուսաստանի հետ ավելի սերտ խաղերից հետո Կոնգրեսն առաջին անգամ կամքը բռունցք դարձրեց և հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները հայերի հանդեպ հարյուր տարի առաջ ցեղասպանություն են եղել։ Դա արվեց տասնամյակների մերժումներից հետո»,- գրում է Աարոն Բլեյքը։

Նրա կարծիքով՝ Սպիտակ տունը բազմիցս հետաձգել է ճանաչման գործընթացը Կոնգրեսում, ըստ երևույթին Թրամփի ցանկության պատճառով՝ հարաբերությունները պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Իսկ հիմա վարչակազմը հայտարարեց, որ Սենատի հռչակագիրը չի արտացոլում նրա դիրքորոշումը»,- նշում է նա։

Բլեյքն ավելացրել է, որ Թրամփն առաջինը չէ, որ նման կերպ է վարվել, և նրա նախորդ Բարաք Օբաման նույնպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ