Последние новости

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՐՈՀ

Մետաղագիտության մեջ կա «փուլային անցում» հասկացությունը։ Դա այն է, երբ նմուշի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացվում է, և ոչ մի բան դրա հետ տեղի չի ունենում։ Իսկ հետո հանկարծ՝հո՛պ, և նմուշի ողջ զանգվածը վայրկենապես փոխում կառուցվածքը։ Քիմիական առումով նյութը մնացել է նույնը, իսկ ֆիզիկական հատկությունները կտրուկ փոխվել են։ Նման մի բան էլ ամռան ամիսներին տեղի ունեցավ ընդդիմության հետ, որը վերջապես հաղթահարեց «փուլային անցումը» և այժմ պատրաստ է վճռական գործողություններ ձեռնարկել աշնանը։

Դրան մեծապես նպաստեց այն փաստի գիտակցումը, որ միավորված ընդդիմության ձևավորումը՝ միասնական առաջնորդով, ոչ միայն անհնար է, այլև ամենևին պետք չէ։ Ավելին. այդ ուղղությամբ ձեռնարկվող համառ փորձերը կարող են հանգեցնել միայն ընդդիմության տարանջատման և համակիրների կորստի։ Չէ՞ որ քաղաքացիների ու քաղաքական դաշտի խաղացողների մի մասն ընդդիմության առաջնորդի դերում տեսնում է, ասենք, միայն Ռոբերտ Քոչարյանին, մյուս մասը նրա հետևից չի գնա, քանզի նախընտրում է Արթուր Վանեցյանին, երրորդը հավատում է Գագիկ Ծառուկյանին, չորրորդը՝ գերադասում Սերժ Սարգսյանին, հինգերորդ մասի համար առաջնորդ կարող է լինել Դաշնակցությունը և այլն։

Այսպիսով, ընդդիմությունն աշնանային գրոհի է անցնում միանգամից մի քանի շարասյունով. «Բարգավաճ Հայաստան» - «Հայրենիք» - ՀՅԴ եռյակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Գրոհողների երկրորդ էշելոնը կկազմեն ավելի փոքրաթիվ, բայց ոչ պակաս վճռական տրամադրված տասնյակ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Արթուր Դանիելյանի «Ադեկվադը», Նարեկ Մալյանի ՎԵՏՕ-ն, Նարեկ Սամսոնյանի «Քաղաքացիական գիտակցությունը», «Կամքը», Ռեֆորմիստների կուսակցությունը, «Այլընտրանքային քաղաքապետարանը» և շատ ուրիշներ: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ էշելոնի կազմակերպությունների գերակշիռ մասը ղեկավարում են փորձառու քաղաքական գործիչներ, իսկ իսկական պրոֆեսիոնալները միշտ էլ ունենում են վաղօրոք ծրագրած դեբյուտային քայլերի բավարար քանակ, որպեսզի զարմացնեն անխոհեմ մրցակցին։

Ընդ որում բոլոր այդ քաղաքական ուժերն ու գործիչները ակտիվորեն կօգնեն միմյանց՝ նորանոր ճակատներ բացելով իշխանության դեմ։ Տրամաբանությունն այստեղ միանգամայն համոզիչ է։ Քանի որ հակառակորդի ուժերի ծավալն անսահման չէ, ապա յուրաքանչյուր նոր ճակատի ի հայտ գալը խլում է նրա ռեսուրսների մի մասը և դրանով իսկ նվազեցնում նրա հնարավորություններն ընդդիմության դեմ պայքարում։ Նոր մոդայի համաձայն՝ այստեղ ընդունված է խոսել անուղղակի գործողությունների ռազմավարության մասին և հիշատակել հին չինացի զորավար Սուն Ցզիին, թեև առանց որևէ չինագիտության էլ ցանկացած քաղաքական գործիչ հնուց ի վեր ինքն իր համար եղել է և՛ Սուն, և՛ Ցզի: «Թշնամուս թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը մի մեծ խորամանկություն չէ, բոլորն էլ այդպես են վարվում:

Կրկնում ենք, ընդդիմադիր ուժերը աշնանային գրոհից առաջ բավական վճռական են տրամադրված, և մանկապարտեզային կամակորությունները, թե իբր՝ չե՛մ ուզում ձեր սիսեռապուրը, ինձ բամբուկի մատղաշ ծիլեր տվեք ու տեկիլա՝ աղով, մնացել են անցյալում։ Ինչպեսև դասականի նկարագրած իրավիճակը. «Բանաստեղծների ավանդույթն է դա. շրջան կազմած նստել ու թքել միմյանց վրա»: Նույնը վերաբերում է նաև քաղաքականությանը, բայց այդ փուլը նույնպես ընդդիմությունն արդեն անցել է։ Փոխադարձ թուքումուրի ժամանակը չէ, ինքներդ էլ հասկանում եք, երբ վտանգված է երկրի ու ժողովրդի ապագան։

Ինչպեսև սպասվում էր, ընդհանուր անսամբլից դուրս մնաց «Լուսավոր Հայաստանը», որն ավանդաբար առաջնորդվում է «պո՛կ եկեք, մենք ավելի լավ է այստեղ, մի կողմ քաշված կկանգնենք» սկզբունքով։ Բայց միաժամանակ երկու աթոռի նստելն այնուամենայնիվ այնքան էլ հարմար չէ։ Ասեմ ավելին. բավական դժվար է նստելը։ Չէ, մի որոշ ժամանակ, իհարկե, նստում ես, ոտքդ ճոճում ու մտածում. «Կարծես թե ոչինչ, լավ է…»։ Բայց հետո օրգանիզմդ, միևնույն է, խաթարվում է։

Իսկ ընդհանրապես իշխանությանն ու «Լուսավոր Հայաստանին» հետևելը բավական հետաքրքիր է։ «Զուգապարի համար երկուսն են պետք» արտահայտությունը դժվար թե կարող է բացատրել Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հարաբերությունների ներկա փուլի ողջ բարդությունն ու հակասականությունը։ Այդ հարաբերությունները ցույց են տալիս, որ բնավ ամեն զույգ չէ, որ կարող է միանգամից պտտվել պարի մեջ, նույնիսկ եթե միմյանց գրկած պարընկերները ցանկանան դա։ Թե ով կամ ինչն է դրանում մեղավոր. պարընկերոջը զգալու անկարողությունը, անհամապատասխան երաժշտությունը, թե ինչ-որ այլ բան, նշանակություն չունի։ Փաստը մնում է փաստ. Փաշինյանն ու Մարուքյանը մնում են բնավ ոչ լավագույն պարողներ՝ շարունակ սայթաքելով կամ շարժվելով տակտից դուրս։ Ինչևէ, պարելու ցանկությունը նրանց մեջ չի մարում։ Բարդ պարաքայլերի սերտումը շարունակվում է։

Իսկ ինչ վերաբերում է իսկական ընդդիմությանը, ապա նա ակտիվորեն պատրաստվում է աշնանային մարտերին։ Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, այս օրերին հանդիպումներ է անցկացնում մարզերում և արդեն հայտարարել է Երևանում մեծ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն նույնպես մարտական պատրաստականության են բերում իրենց տեղական կառույցները։ «Հայրենիքը» շարունակում է մեկը մյուսի հետևից բացել իր ստորաբաժանումները բոլոր մարզերում։ Փողոցային ակցիաների են պատրաստվում նաև «Սասնա ծռերը», որոնց ներկայացուցիչ Արմեն Լուսինյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ սեպտեմբերի վերջից երթեր անցկացնելու մասին ծանուցմամբ: Իսկ Ռեֆորմիստների կուսակցությունն իր հանրահավաքը կանցկացնի արդեն սեպտեմբերի 4-ին։

Փաշինյանի ծրագրերը հերթական անգամ ձախողվեցին։ Նա երազում էր, օգտվելով արտակարգ դրությունից, հատել հասարակական ծառի ավելորդ ընդդիմադիր ճյուղերը բոլոր կողմերից և ստանալ վերջապես սովորական սյուն հիշեցնող բաղձալի ուղղաձիգը։ Իդեալական վայր՝ իր քաղաքական ընդդիմախոսների ցուցադրական խոշտանգումների համար։ Կամ էլ սկզբում անցնել ընդդիմության վրայով ասֆալտի գլանամեքենայով, իսկ հետո արձանագրել, թե նրա մակարդակը համապատասխանում է գլանիվի մակարդակին։ Երկաթե՛ տրամաբանություն։ Բայց չստացվեց։ Ընդդիմությունն այսօր կազմակերպված է և ուժեղ, ինչպես երբեևէ վերջին ավելի քան երկու տարում, և պատրաստվում է «թեժ աշնան»։

Բայց հաջողությունը կախված է ոչ միայն ընդդիմությունից, այլ նաև նրանից, թե արդյոք այս ընթացքում մեր համաքաղաքացիները դարձե՞լ են փոքր-ինչ ավելի խելացի։ Ինչ-որ կերպ հարստացրե՞լ է նրանց կյանքի փորձը Փաշինյանի իշխանության օրոք։ Այո, «ուռա՜»-ն և «կորչի՛»-ն հերթագայելու հատկություն ունեն, բայց ամեն ինչ հանգեցնել միայն դրան, նշանակում է՝ էականորեն աղքատացնել և՛ մտավոր, և՛ քաղաքական պատմությունը, հասցնելով դա մեխանիկական ամպլիտուդայի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОВЕТЫ ГРАБИТЕЛЯМ
    2025-07-16 10:12

    Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.

  • ПАШИНЯНОВСКИЙ ПРИНЦИП ПРЕЗУМПЦИИ ВИНОВНОСТИ
    2025-07-15 10:07

    Летняя жара - серьезное испытание для людей. Когда столбик термометра достигает тридцати пяти, все ищут, куда бы спрятаться от невыносимого зноя. Наиболее искусную защиту от липкого пота и дискомфорта открыли изобретательные японцы. Жаркими летними вечерами они собираются и рассказывают друг другу леденящие кровь ужастики, так что мороз идет по коже. В июле все токийские кинотеатры отдают предпочтение фильмам ужасов, после которых японцы смело встречают удушающую жару. Проявляя заботу о населении Армении, японский опыт переняла и власть Пашиняна, развлекая граждан сказками о появившихся вдруг на всей территории страны целой армии "заговорщиков" и "террористов". За сказками последовала и демонстрация фильмов ужасов с беспределом правоохранителей, незаконными обысками, задержаниями и арестами.

  • ЯНЫЧАРЫ ПРОКЛЯТИЙ НЕ БОЯТСЯ
    2025-07-12 10:32

    В основе политики власти Пашиняна - ненависть. Легитимированная, получившая высочайшее одобрение, направляемая с разной степенью агрессивности, ненависть к собственной стране и народу, ко всему национальному. Объектами ненависти являются Армянская Апостольская Церковь, наши национальные ценности и традиции, история, язык и культура, Арцах и арцахцы, армия, истинные патриоты своей Родины, имеющие честь и достоинство граждане, политические оппоненты режима... Именно ненависть и жажда власти привели к тому, что репрессии, уголовные преследования, физические расправы стали составными частями государственной политики. Это очень тяжелый вывод, но не осталось больше разумных объяснений тому беспределу, в который погрузил страну Пашинян.

  • НА ЭТОТ РАЗ ПРЯМОЙ НАВОДКОЙ
    2025-07-10 09:49

    Важнейшим качеством для всякого руководителя (будь то директор бани или глава государства) является умение найти в своей работе главное и отсечь лишнее. Чтобы лишнее не мешало главному! Вот уже сколько времени Пашинян убедительно демонстрирует всем, что понимает приоритеты правильно: главное для него удовлетворить абсолютно все пожелания турецко-азербайджанского тандема, а все остальное - обеспечение безопасности страны и граждан, отстаивание национальных интересов, повышение благосостояния населения и т.д. - всего лишь лишнее, подлежащее отсечению.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ